Նորություններ

03.02.2023

Անդրեյ Սլեպնև. «Փորձնական առաքումները ցույց են տվել «Հյուսիս-Հարավ» միջանցքով գյուղարտադրանքի մատակարարման գրավչությունն ու արդյունավետությունը»

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կողմ էին «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ինտեգրացիոն նախագծում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով Թուրքմենստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հնդկաստանի Հանրապետության ուղղությամբ իրականացվող փոխադրումները ներառելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկին: Եվրասիական միջկառավարական խորհրդի համապատասխան կարգադրությունն ընդունվել է Ալմաթիում կայացած նիստի շրջանակներում:

«Մի շարք տրանսպորտային երթուղիների վերակողմնորոշման հետ կապված՝ զգալիորեն աճել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի պահանջվածությունը։ Նախագծի շրջանակներում Իրան և Հնդկաստան իրականացված փորձնական առաքումները հաստատեցին ուղղության գրավչությունը։ Մեր երկրներն այստեղ մեծ ներուժ ունեն իրենց տարանցման և արտահանման ներուժն ընդլայնելու համար», - ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ 

Միաժամանակ նա հատուկ ընդգծել է «Եվրասիական Աերոէքսպրեսի» աշխատանքի առաջին տարվա համար նախատեսված ցուցանիշների գերազանցումը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին նախագծի շրջանակներում փոխադրվել է 525,5 հազ. տոննա, այդ թվում՝ 282,9 հազ. տոննա սառնարանային բեռ։ Ապրանքների անվանացանկը ներառում էր հավի և տավարի միս, կաթի փոշի, յուղաճարպային արտադրանք, պտուղ-բանջարեղեն և հատիկաընդեղեն:

«Չնայած համավարակի պատճառով Չինաստանի կողմից արտադրանքի մատակարարման նկատմամբ գործող սահմանափակումներին, մուլտիմոդալ փոխադրումներն այդ երկիր շատ ակտիվ էին իրականացվում», - ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։   

Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ նախագծի իրականացման շրջանակներում բացահայտվել են մի շարք ասպեկտներ, որոնք խոչընդոտում են դրա արդյունավետ աշխատանքին։ Խնդիրը, մասնավորապես, կապված է ցամաքային երկաթուղային երթուղիներով՝ Դոստիկ-Ալաշանկոու և Ալթինկոլ-Խորգոս սահմանային անցակետերով սառեցված արտադրանքը Չինաստան ներմուծելու թույլտվությունների ստացման հետ։ Սա կարող էր էական օգուտ բերել բեռների առաքման արժեքի և ժամանակի առումով՝ Հեռավոր Արևելքի նավահանգիստներով մուլտիմոդալ փոխադրումների համեմատ:

Այդ կապակցությամբ ԵՏՀ-ին հանձնարարվել է Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների լիազոր մարմինների հետ միասին մշակել սահմանափակող միջոցների վերացման և մաքսային և այլ վարչական ընթացակարգերի օպտիմալացման վերաբերյալ ՉԺՀ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցը:

Տեղեկանք

«Եվրասիական ագրոէքսպրես» գյուղատնտեսական արտադրանքի արագացված բեռնարկղային երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ նախագծի իրագործման նախաձեռնությունը հավանության է արժանացել ԵՄԿԽ 2022 թվականի փետրվարի 25-ի N 3 կարգադրությամբ: Նախագծի առաջնահերթությունը ինչպես ներքին շուկայում, այնպես էլ երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի կանոնավոր արագացված մատակարարումների զարգացումն է: Համատեղ նախագծի տնօրինության գործառույթներն իրականացնելու համար ստեղծվել է «Եվրասիական Ագրոլոգիստիկա» ԱՈԱԿ-ը: