Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Միջազգային բիզնես համագործակցության զարգացում» թեմայով Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության և «Դելովայա Ռոսիայի» հետ գործարար նախաճաշի ընթացքում։
«Ամբողջ աշխարհը թեւակոխել է փոխակերպման շրջան, և այս փոխակերպումը բազմակողմանի է. այն կապված է լոգիստիկ փոփոխությունների, գնաճային փոփոխությունների, ֆինանսական համակարգի փոփոխությունների և միջազգային առևտրի կանոնների վերանայման հետ: Փոխակերպումը բուռն է ընթանում, և արդեն կարելի է ասել, որ զգացվում են ապագա համակարգի որոշ ուրվագծեր», - նշել է Անդրեյ Սլեպնևը։
Բազմաբևեռության գաղափարը, նրա կարծիքով, այլևս ոչ միայն քաղաքական ենթատեքստ ունի, այլ սկսում է գործնական իրականացում ստանալ։ Մի կողմից, ակնհայտ է տարածաշրջանային կապակցվածության ամրապնդումը։ Մյուս կողմից, շարունակվում է բազմակողմ միջազգային ինստիտուտների, մասնավորապես, Առևտրի համաշխարհային կազմակերպության լճացումը։
Այս առնչությամբ նախարարը հիշեցրել է, որ, չնայած բոլոր դժվարություններին, անցնող տարին շատ արդյունավետ ստացվեց Եվրասիական տնտեսական միության համար։ Առաջին հերթին, խոսքը աննախադեպ մարտահրավերների պայմաններում աշխատելու մասին է, լինի դա COVID-19-ի հետևանքները՝ բազմաթիվ սահմանափակումներով, թե աշխարհաքաղաքական լարվածությունից բխող մարտահրավերները: Թե առաջին և թե երկրորդ դեպքում Միությանը հաջողվել է լուծել առաջին անհրաժեշտության ապրանքներով և պարենով շուկան ապահովելու, պատժամիջոցային ճնշման և արտադրանքի մատակարարումների շղթաների խախտման պատճառով ներքին պահանջարկը բավարարելու հարցերը:
«Մենք նաև շատ հստակ զգում ենք Մեծ Եվրասիական գործընկերության գաղափարի շրջանակներում ակտիվացող կապերը»,- ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։ Համագործակցության արևմտյան ուրվագիծը, ըստ նրա, կորցրել է անորոշ հեռանկարի առաջնահերթությունը։ Միևնույն ժամանակ, Չինաստանի հետ առևտրում սպասվում է հերթական ռեկորդ՝ 2022 թվականի արդյունքներով ավելի քան 200 միլիարդ դոլար, Հնդկաստանի հետ առևտուրն աճում է ավելի քան 2,5 անգամ, անցյալ տարվա 60% տոկոս աճից հետո Իրանի հետ առևտուրը կավելանա ևս 40%-ով։ Ընդ որում, Իսլամական Հանրապետության դեպքում նոր համապարփակ առևտրային համաձայնագիրը, որը կարող է կնքվել արդեն հաջորդ տարի, խթան կհանդիսանա փոխադարձ մատակարարումների ծավալն ավելացնելու համար։
«Մենք գնում ենք նոր բազմաբևեռ լուծումների։ Չինաստանի հետ առեւտրում մենք արդեն ունենք մոտ 20-25% ազգային արժույթներով, հեռանում ենք դոլարից։ Ամռանը սկվել է արժութային զույգերով առևտուրը Իրանի հետ։ Մենք ակտիվորեն զարգացնում ենք փոխհարաբերությունները արաբական արևելքի, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Այսինքն՝ բոլոր այն նոր որոշումները, որոնք իրավիճակը ստիպել է սաստկացնել և արագացնել, փաստացի այսօր արդեն գոյություն ունեն՝ դրանք թե հաշվարկներ են, թե լոգիստիկան և թե ռեգուլատորիկան»,- ասել է ԵՏՀ առևտրի նախարարը։
Այնուամենայնիվ, չնայած առկա դրականին, մարտահրավերները, անշուշտ, մնում են։ Բայց այս մարտահրավերները հնարավորություններ են բացում բիզնեսի և միջազգային համագործակցության համար, վստահ է Անդրեյ Սլեպնևը։ Այստեղ ամենահետաքրքիրներից լոգիստիկ հարցն է՝ «Հյուսիս-Հարավ» տնտեսական միջանցքի զարգացման հեռանկարները, «Արևելք-Արևմուտք» երթուղու այլընտրանքային տարբերակները և այլ նախագծեր։
Համագործակցության մեծ հեռանկարներից մեկը, ըստ նախարարի, արդյունաբերական կոոպերացիայի, ներմուծման փոխարինման և տեխնոլոգիաների փոփոխականության օրակարգն է։ «Հավանաբար, առանցքային որոշումը, որն ընդունվել է պետությունների ղեկավարների կողմից Բիշքեկում վերջերս կայացած գագաթնաժողովում, մեր կոոպերացիոն նախագծերի համամիութենական համագործակցության սուբսիդավորման մեխանիզմի գործարկումն է», - հիշեցրել է Անդրեյ Սլեպնևը:
Ամփոփելով իր ելույթը, ԵՏՀ առեւտրի նախարարը կանխատեսել է, որ 2023 թվականը լուրջ տարի է լինելու եւ էլ ավելի ակտիվ աշխատանք է պահանջելու։ Մասնավորապես, կան անկման մտահոգիչ նշաններ, այս կապակցությամբ անհրաժեշտ կլինի ժամանակին լուծումներ գտնել՝ ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու համար:
«Ուզում եմ հաստատել, օգտվելով դիվանագիտական կորպուսի լայն ներկայությամբ, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որն ուղղված է տնտեսության և գործարար կապերի զարգացմանը։ Մենք աշխատում ենք համակարգված՝ ելնելով մեր անդամ պետությունների ընդհանուր շահերից, և մենք նաև վստահելի գործընկերներ ենք ձեր բոլոր երկրների համար», - ասել է Անդրեյ Սլեպնևը՝ դիմելով հանդիպման մասնակիցներին։