Նորություններ

24.02.2025

Անդրեյ Սլեպնև. «Ազատ առևտրի համաձայնագիրը Իրանի հետ տնտեսական գործընկերությունը տեղափոխում է որակապես նոր մակարդակի»

Այս մասին Թեհրանում «Եվրասիա» 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Միջոցառմանը մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկյանը, ինչպես նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքը։

Ինչպես ընդգծել է ԵՏՀ նախարարը, նոր հնարավորությունների իրացման համար կարևոր է միջպետական մակարդակով և գործարար շրջանակների միջև արդյունավետ փոխգործակցության հաստատումը։

«Այդ իսկ պատճառով մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս այս միջոցառմանը և պատրաստ կլինենք օպերատիվորեն արձագանքել գործարար համայնքի մոտ ծագող բոլոր հարցերին։ Իրանցի մեր գործընկերների հետ մենք կտրամադրենք ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որպեսզի ԵԱՏՄ-ի և Իրանի գործարար շրջանակները կարողանան առավելագույնս օգտագործել նոր լիամասշտաբ Համաձայնագրով ստեղծվող առավելություններից», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։

Կողմերը համատեղ այցելել են ցուցահանդեսի տաղավարներ։

Անդրեյ Սլեպնևի այցի շրջանակներում կայացել է նրա աշխատանքային հանդիպումը Մոհամադ Աթաբաքի հետ, որտեղ մանրամասն քննարկվել են Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերը և պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի նախապատրաստման վերաբերյալ։

«Կարծում եմ, ճանապարհային քարտեզը կարող է ներառել այնպիսի հեռանկարային ուղղություններ, ինչպիսիք են սահմանային մաքսային ընթացակարգերի պարզեցումը, արդյունաբերական համագործակցությունը, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, համագործակցությունը ՍԲՍ կարգավորման ոլորտում, էլեկտրոնային առևտուրը», — նշել է ԵՏՀ նախարարը։

Ճանապարհային քարտեզը պետք է ձևավորվի մինչև համատեղ կոմիտեի առաջին նիստի անցկացման պահը, որը հիմնադրվում է որպես ինստիտուցիոնալ հարթակ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև Ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի գործողության, ինչպես նաև ԵԱՏՄ-ում Իրանին վերջերս շնորհված դիտորդի կարգավիճակի իրականացման համատեքստում կողմերի միջև հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված ցանկացած հարցերի քննարկման համար:

Անդրեյ Սլեպնևն առաջարկել է համատեղ կոմիտեի առաջին նիստն անցկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստերից մեկի շրջանակներում, որին իրանական կողմը նախատեսում է մասնակցել որպես դիտորդ պետություն։

Ցուցահանդեսի շրջանակներում կայացել է ԵՏՀ պատվիրակության լիամասշտաբ հանդիպումը Իրանի ձեռնարկատիրական համայնքի հետ, որը կազմակերպվել էր Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ձեռնարկատերեր։