Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, մեկնաբանելով Մոսկվայում ԵՏՀ Խորհրդի անդամների կողմից ստորագրված համապատասխան հանձնարարությունը։ Վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով գործընկեր երկրի ներկայացուցիչների հետ հարցի մշակումը։
«Վերջերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։ Ակնկալում ենք, որ հաջորդ տարի բանակցային գործընթացը կգտնվի ակտիվ փուլում, և գործարար երկխոսությունը կնպաստի առավել արդիական հարցերի և թեմաների քննարկմանը», - նշել է Անդրեյ Սլեպնևը։Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ Ինդոնեզիան ԱՍԵԱՆ-ի խոշորաագույն տնտեսությունն է և բնակչության թվով չորրորդ երկիրն աշխարհում, և փորձագետների աշխատանքը նախկինում ցույց է տվել, որ մեր պետությունների միջև առևտրային հարաբերությունները զգալի ներուժ ունեն։
Տեղեկանք
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 2020 թվականի համեմատ 2021 թվականին աճել է 41,5%,-ով՝ մինչև 3,7 միլիարդ դոլար։ Միաժամանակ արտահանումն ավելացել է 34,1%-ով, ներմուծումն աճել է 44,5%-ով։ Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն ԵՏԲԽ 2022 թվականի մայիսի 27-ի № 6 որոշման համաձայն:
Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության տնտեսական ոլորտում ամենամյա բիզնես միջոցառում է, որը հերթականությամբ անցկացվում է Միության՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և ԵՏՀ խորհրդում նախագահող պետություններում։ Միության մարմիններում 2023 թվականին նախագահելու է Ռուսաստանի Դաշնությունը։