Նորություններ

20.10.2023

Անդրեյ Սլեպնև. «Մարտահրավերները, որոնք մենք արդեն անցել ենք, նախապատրաստում են մեզ սպասվող մարտահրավերներից առաջ»

Այս կարծիքը հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը՝ ելույթ ունենալով «ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական փոխգործակցության նոր ճարտարապետությունը» նստաշրջանի ընթացքում, որը կայացել է Ռուսական արտահանման կենտրոն (ՌԱԿ) ԲԸ-ի կողմից կազմակերպված «Արտադրված է Ռուսաստանում 2023» արտահանման միջազգային համաժողովի շրջանակներում։

«Երբ մենք զբաղվում էինք ԵԱՏՄ-ի ստեղծմամբ, ուսումնասիրում էինք ԵՄ-ի փորձը։ Եվրոպացիներն իրենց մասին ասում էին, որ իրենց Միությունը լավ եղանակի Միություն է։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ մեր Եվրասիական տնտեսական միությունը, կարծես ցանկացած եղանակի Միություն լինի, այդ թվում՝ ոչ շատ լավ եղանակի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով COVID-19 համավարակի և անդամ պետությունների դեմ տնտեսական պատժամիջոցների հետ կապված և հաջողությամբ հաղթահարված մարտահրավերները։

Սակայն, նրա խոսքով, մոտ ապագայում բոլորիս էլ ավելի լայնածավալ փորձություններ են սպասում, այդ թվում՝ նոր բազմաբևեռ աշխարհում դիրքավորման հետ կապված։ Եվ դրանում Եվրասիական տնտեսական միությունը պետք է կայուն ու մրցունակ տեղ զբաղեցնի։

«Երկրորդ մարտահրավերը արդյունաբերական հեղափոխությունն է, կլիման, տեխնոլոգիաները, նոր տնտեսությունը և այն ամենը, ինչը կապված է դրա հետ։ Հենց սա է իսկապես հիմք դնում հարյուրամյա հեռանկարի համար: Այստեղ՝ Միությունում և նրանից դուրս գտնվող մեր գործընկերների հետ, մենք պետք է լուծումներ գտնենք, որոնք թույլ կտան աշխատել», - շարունակել է Անդրեյ Սլեպնևը։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ այժմ, ըստ էության, տեղի է ունենում միջազգային առևտրի կանոնների վերանայում։ Կրկին քննարկվում են սակագնային արգելքները, որոնք սահմանվում են կլիմայի և սահմանային կարգավորման դրոշի ներքո, ինչպես նաև ոչ սակագնային արգելքները, երբ ձեր ապրանքներն այլ երկիր մատակարարելու հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հաստատում կամ հավաստագրում անցնել, ընդ որում, բոլոր գործընթացներն ընթանում են տարբեր կանոններով և ստանդարտներով:

«Իհարկե, խնդիրն ամբողջ աշխարհում մեր բարեկամների հետ համագործակցությունն է՝ ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ, որպեսզի նոր արգելքներ և նոր բաժանարար գծեր չառաջանան: Որպեսզի կարողանանք նորմալ առևտուր անել և նորմալ զարգանալ», - ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարարը։

Որպես երրորդ մարտահրավեր նա մատնանշել է անցումը հարաբերությունների նոր համակարգին, երբ մարդիկ և փոքր ձեռնարկություններն ավելի ու ավելի շատ են հայտարարում իրենց շահերի մասին, ավելի ու ավելի շատ են մասնակցում զարգացմանը: Անդրեյ Սլեպնևի կարծիքով՝ անհրաժեշտ է լուծել մարդկանց հետ հաղորդակցման հարցը, առանց որի աջակցություն չի լինի, իսկ առանց վերջինիս չի լինի նաև շարժում։

«Ի՞նչ կարող ենք անել որպես Միություն գործնական առումով։ ՓՄՁ համագործակցության եվրասիական ծրագիրը մեծ պահանջարկ կունենար, և լավ է, որ դա հիմա քննարկվում է», - ասել է նախարարը։

Եվրասիական ինտեգրման համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում էլեկտրոնային առևտրի ոլորտը։ Այսօր ԵԱՏՄ-ի խոշորագույն մարքեթփլեյսերում Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի ապրանքների մասնաբաժինն արդեն կազմում է 50%: Միևնույն ժամանակ, էլեկտրոնային առևտրի շուկայի ընդհանուր ծավալը ներկայումս կազմում է 90 մլրդ դոլար, իսկ մարքեթփլեյսերում գործող ընկերությունների 90%-ը փոքր և միջին ձեռնարկություններ են: Անհրաժեշտ է զարգացնել այս հատվածը և լուծել առկա խնդիրները։

Անդրադառնալով արտաքին առևտրի հարցերին, Անդրեյ Սլեպնևը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած թեզը Մեծ եվրասիական գործընկերության վերաբերյալ արդիական է մնում։ «Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Մեծ եվրասիական գործընկերությունը միատարր չէ։ Այն ունի մի քանի ուղղություն: Ակնհայտ է, որ Եվրոպայի հետ ուղղությունը դեռ՝ հուսով եմ, ժամանակավորապես, դանդաղեցված փուլում է։ Բայց մենք ունենք չափազանց հեռանկարային հարավային ուղղություն «Հյուսիս-Հարավ» միջանցքի երկայնքով», - պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարարը։

Ընդ որում, նրա կարծիքով, այստեղ պետք է խոսել ոչ թե պարզապես տրանսպորտային, այլ լիարժեք տնտեսական միջանցք կառուցելու մասին։ Անհրաժեշտ է բազմոլորտ երկխոսություն, որպեսզի միևնույն սեղանի շուրջ նստեն և՛ տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչները, և՛ արդյունաբերողները և քննարկեն տեխնոլոգիական ինքնիշխանության, կոոպերացիայի և լոգիստիկայի կառուցման հարցերը:

Անդրեյ Սլեպնևը, խոսելով Չինաստանի հետ գործընկերության մասին, ասել է, որ անհրաժեշտ է լրջորեն գիտակցել տեղի ունեցողը։ Չինաստանի հետ առևտրի աճը նախորդ տարի կազմել է 30%, այս տարի այն մոտ 27% է։ «Բայց մեզ մտահոգում է որոշ բաներ, առաջին հերթին՝ առևտրի կառուցվածքը, որը մեծապես կրկնում է այն, ինչ մենք ունեցել ենք Եվրոպայի հետ։ Ընդ որում, կարևոր է, որ մենք տեսնում ենք մեր սեփական ներուժը. Եվրասիական տնտեսական միության շատ ապրանքներ լավ հեռանկար ունեն Չինաստանում։ Անհրաժեշտ է զարգացնել այն»,- վստահ է ԵՏՀ նախարարը։

Նա հայտնել է, որ ԵԱՏՄ-ն այժմ գնահատում է ՉԺՀ հետ համագործակցության նոր կոնֆիգուրացիայի հնարավորությունները, գնահատում է դրա խորացման տարբեր սցենարներ, այդ թվում՝ առևտրի մասնակի ազատականացման սցենարը։ Նախարարի խոսքով՝ Չինաստանը ռազմավարական գործընկեր է, և այն շրջանակը, որը սահմանվել է Միության և Չինաստանի համար Առևտրատնտեսական համագործակցության մասին գործող համաձայնագրով, զարգացում է պահանջում։

Նստաշրջանին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ, ԵՏՀ խորհրդի նախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական զարգացման բանկի կառավարման նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը, «Սևերստալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը, Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր Դմիտրի Կրուտոյը, Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։

Քննարկումը վարում էր , ՏԲԴ ԱՀՀ համաշխարհային տնտեսագիտության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավարը, «Վալդայսկի կլուբ»-ի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովը և ՌԱԿ-ի արտահանման քաղաքականության և վերլուծության գծով տնօրեն Միխայիլ Սնեգը: