Նորություններ

08.08.2024

Արզիբեկ Կոժոշևը քննարկել է ԵԱՏՄ-ԱՊՀ ձևաչափով տրանսպորտային միջանցքների զարգացման շուրջ համագործակցությունը

ԱՊՀ գործկոմը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում են նախապատրաստել մինչև 2030 թվականը տրանսպորտային միջանցքների զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների պլան։

Անկախ Պետությունների Համագործակցության Համակարգող տրանսպորտային խորհրդակցության (ՀՏԽ) գործադիր կոմիտեի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին Հանձնաժողովի նախաձեռնությունը օգոստոսի 8-ին քննարկել են ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և ԱՊՀ ՀՏԽ գործադիր կոմիտեի նախագահ Գենադի Բեսսոնովը:

Քննարկվել է նաև ԵՏՀ-ի մասնակցությունը ԱՊՀ երկրների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձյնեցված զարգացման մասին համաձայնագրին համապատասխան գործող համակարգող մարմինների աշխատանքներին։ Նախկինում ԵՏՀ-ի նման նախաձեռնությունն ստացել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի հավանությունը։

Հանդիպման մասնակիցները նշել են ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները և մտադրություն հայտնել ընդլայնել համագործակցությունը եվրասիական տրանսպորտային միջանցքների և ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների տարածքներով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման համակարգման ուղղությամբ։

«Մենք մե ընդհանուր գործ ենք անում՝ ուղղված տրանսպորտային միջանցքները զարգացմանը, և կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել՝ համատեղելով ԵՏՀ-ի և ԱՊՀ ՀՏԽ-ի ջանքերը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են, որ անհրաժեշտ է նախապատրաստել համատեղ միջոցառումների պլանը՝ ելնելով ԵՏՀ-ի և ԱՊՀ գործկոմի միջև կնքված գործող հուշագրերից, ինչպես նաև հաշվի առնելով ԵՏՀ և ԱՊՀ գործկոմի միջև փոխգործակցության խորացման մասին 2018 թվականի նոյեմբերի 27-ի հուշագրի իրականացման 2023-2025 թվականների միջոցառումների պլանը:

«Համատեղ միջոցառումների կարևորությունը և դրանց իրականացման ժամկետները պետք է որոշվեն ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից ստորագրված «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրին համապատասխան։ Այն նախատեսում է ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացում», — նշել է ԵՏՀ նախարարը։

Նիստի արդյունքների հիման վրա որոշվել է ստորագրել մինչև 2030 թվականը տրանսպորտային միջանցքների զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների պլան նախապատրաստելու մտադրությունների մասին արձանագրություն:

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համակարգված զարգացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի նոյեմբերի 20-ին։