Նորություններ

02.04.2024

Արզիբեկ Կոժոշև. «Տեղի է ունենում բեռնահոսքերի գլոբալ շրջադարձ դեպի Արևելք և Ասիա»

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը Մոսկվայի տնտեսական համաժողովի ընթացքում խոսել է եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման և դրանց զարգացման նոր հեռանկարների մասին։

Նախարարը պատմել է տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման և միասնական տրանսպորտային տարածքի ստեղծման Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ հաշվի առնելով իրացման նոր շուկաների և լոգիստիկ շղթաների ձևավորումը։

«Տեղի է ունենում բեռնահոսքերի գլոբալ շրջադարձ դեպի Արևելք և Ասիա: Ուստի նոր ընթերցում են ստացել մեր երկրների տարածքով անցնող ավանդական միջազգային տրանսպորտային միջանցքները», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։
Հանձնաժողովի ջանքերն ուղղված են եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։

«Այդ նպատակով ընդունվել է նաև Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլան, հաստատվել է տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկը, տարեկան կտրվածքով Միության կառավարությունների ղեկավարների քննարկմանն է ներկայացվում համապատասխան զեկույց «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման մասին, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում», — հայտնել է նախարարը։
Հանձնաժողովը և Միության անդամ պետություններն այսօր ակտիվորեն զբաղվում են բեռնարկղային և մուլտիմոդալ փոխադրումների զարգացմամբ, թվային տեխնոլոգիաների ներդրմամբ, խելացի տրանսպորտային համակարգերի մասին փաստաթղթերի մշակմամբ։

«Մենք հասկանում ենք, որ չնայած առկա դժվարություններին, Միությունում տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի արժեքը բազմակի աճել է։ Այսօր նոր հնարավորություններ են բացվել տրանսպորտի զարգացման և մեր երկրների տնտեսական կայունության ապահովման համար», — նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։