Նորություններ

11.02.2025

Արզիբեկ Կոժոշևը ՄԱԿ-ի ԵՏՀ-ում խոսել է ԵԱՏՄ-ում տրանսպորտի ածխածնազերծման աշխատանքների մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներքին տրանսպորտի կոմիտեի 87-րդ նիստին։ Միջոցառման առանցքային թեման տրանսպորտի ածխածնազերծումն էր։

«Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց տրանսպորտի, այն պետությունների տնտեսության բազմաթիվ հատվածների և ոլորտների զարգացման առանցքային գործոնն է։ Ընդ որում, տրանսպորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարություններ մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել շրջակա միջավայրի համար հնարավոր հետևանքները», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։

ԵՏՀ նախարարը տեղեկացրել է կլիմայական օրակարգի ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների մասին և նշել, որ ԵԱՏՄ երկրների կողմից ձեռնարկվող տնտեսական քաղաքականության միջոցներն ուղղված են կայուն տնտեսական աճի պահպանմանը։

Նախարարն առանձին նշել է նաև թվայնացման և իրազերման ու ճանապարհների մշտադիտարկման առաջադեմ մեթոդների ներդրման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ում հավանություն է տրվել խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգին։

Արզիբեկ Կոժոշևը հայտնել է, որ լավագույն տեխնոլոգիաների առաջմղման և որոնման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2023 թվականից անցկացնում է «Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթը։ Ստեղծման օրվանից ի վեր մրցույթին արդեն մասնակցել են 12 երկրի ավելի քան 300 պրակտիկաներ:

«Միայն բոլոր մակարդակներում սերտ համագործակցությունը կարող է ոչ միայն բարելավել տրանսպորտի ոլորտը, այլև նվազեցնել շրջակա միջավայրի և կլիմայի վրա բացասական ազդեցությունը», — նշել է ԵՏՀ նախարարը։