Այս մասին նոյեմբերի 15-ին Մոսկվայում կայացած «Ինտեգրում» 6-րդ եվրասիական գործարար համաժողովում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։
Ելույթ ունենալով «ԵԱՏՄ տեխնոլոգիական ինքնիշխանություն և արդյունաբերական կոոպերացիա. իրականացման մեխանիզմներ» լիագումար նիստում, ԵՏՀ նախարարը նշել է, որ «օրակարգում ընդգրկված է զգայուն թեմաներից մեկը»։
«Անշուշտ, ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական ինքնիշխանությունը դառնում է կայուն զարգացման ապահովման կարևոր գործոն։ Ընդ որում, էներգետիկան և տրանսպորտն այն գործոններն են, որոնք ոչ միայն ապահովում են ֆիզիկական ենթակառուցվածքներ տնտեսության ոլորտների զարգացման համար, այլև նպաստում են արտաքին ռիսկերից անկախությանը։ Եվրասիական ինտեգրացիոն կապվածությունը դառնում է մեր երկրների որոշակի մրցակցային առավելություն»,- ասել է Արզիբեկ Կոժոշևը։
ԵՏՀ նախարարի խոսքով՝ միջազգային էներգետիկ լանդշաֆտի փոփոխության պայմաններում հատկապես արդիական է դառնում եվրասիական «հնգյակի» երկրների կողմից համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացումը և ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորմանն ուղղված համատեղ գործունեությունը։
Արզիբեկ Կոժոշևը նաև կարևորել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը և այդ թեմայով Չինաստանի, Իրանի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնումը։
«Տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի կատարելագործումը թույլ է տալիս նվազեցնել էներգետիկ ռեսուրսների և սարքավորումների առաքման ծախսերը, ինչը նպաստում է տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովմանը», - կարծում է Արզիբեկ Կոժոշևը: