Նորություններ

22.11.2022 (Обновлено: 30.11.2022 09:22)

Արզիբեկ Կոժոշև. «Երկաթուղայինները շարունակում են ապահովել մատակարարումների գլոբալ շղթաների կայունությունը ծանր տնտեսական պայմաններում»

Նոյեմբերի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը հանդես է եկել ողջույնի խոսքով Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի (ԱՓՀԽ) լիագումար նիստում։ Նա ընդգծել է Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի կարևոր դերը և ներդրումը Եվրասիական տնտեսական միության տարածքում երկաթուղային փոխադրումների զարգացման և երկաթուղիների միջև համագործակցության գործում։ 

«Երկաթուղայինները շարունակում են ապահովել մատակարարումների գլոբալ շղթաների կայունությունը բարդ տնտեսական պայմաններում, ինչը զգալիորեն մեղմացնում է դրանց բացասական ազդեցությունը մեր երկրների տնտեսությունների վրա», - նշել է Արզիբեկ Կոժոշևը:

Միևնույն ժամանակ, տրանսպորտային ոլորտի բազմաթիվ բացասական կանխատեսումները բեռնարկղերի տոտալ պակասի, սահմանների ամբողջական փակման, փոխադարձ հաշվարկների կասեցման և այլնի վերաբերյալ չեն իրականացել, ասել է ՌԵՈՒ գլխավոր տնօրեն և ԱՓՀԽ նախագահ Օլեգ Բելոզերովը։
Լիագումար նիստի մասնակիցները մանրամասն քննարկել են ԵԱՏՄ-ում տրանսպորտային հոսքերի զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, խոսքը անդրեվրասիական երթուղիների, երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների մրցունակության բարձրացման, նավահանգստային ենթակառուցվածքի կատարելագործման մասին էր։

Երկաթուղային և մուլտիմոդալ հաղորդակցություններում բեռնարկղային փոխադրումների զարգացմանը նպաստելու համատեքստում կարևորվել է ծառայությունների և երթուղիների աշխարհագրության, մասնավորապես՝ գծային բեռնարկղային ծառայությունների ընդլայնումը, էլեկտրոնային առևտրի ապրանքների համար լոգիստիկ լուծումների ներդրումը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով միջազգային փոստի առաքանիների փոխադրման մեխանիզմի պարզեցումը։

Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ «ԵՏՀ հովանու ներքո վերջին տարիներին մշակվել են մի շարք ռազմավարական պլաններ, որոնք ուղղված են ԵԱՏՄ տրանսպորտային համալիրի աշխատանքի արդյունավետության բարձրացման հեռանկարային խնդիրները լուծելու նպատակով Հանձնաժողովի, տրանսպորտի ոլորտում պետական իշխանության մարմինների, երկաթուղային վարչակազմերի, առաջատար միջազգային կազմակերպությունների և ինստիտուտների հաստատությունների ջանքերի միավորմանը»։

Մասնակցությունը միջոցառմանը 2017 թվականի հունվարի 18-ի Փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման, ինչպես նաև ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության և ԱՓՀԽ քարտուղարության միջև փոխգործակցության 2021-2022 թվականների պլանի շրջանակներում Հանձնաժողովի և Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի միջև փոխգործակցության համակարգված աշխատանքի շարունակությունն էր: 

Տեղեկանք

Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ին, ԵՏՀ-ի հարթակում ԱՓՀԽ-ի հետ համատեղ հաջողությամբ անցկացվել էր կլոր սեղան՝ նվիրված անդրսահմանային փոխադրումների վիճակին և հեռանկարներին։ Հատուկ ուշադրություն է դարձվել մատակարարումների շղթաների արդյունավետության և կայունության բարձրացման, սահմանների հատման պարզեցման առաջարկների մշակմանը և անդրսահմանային փոխադրումների զարգացման հեռանկարներին:

Համաժողովին ներկայացվել է ավելի քան 30 շնորհանդես տրանսպորտային ոլորտի առավել սուր հարցերի վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցել է պետական իշխանության մարմինների, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի առաջատար միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ներկայացուցիչների լայն շրջանակ: