Նորություններ

23.05.2023 (Обновлено: 25.05.2023 09:20)

Ասկար Ջապարկուլովը Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհավորել է 90-ամյա հոբելյանի առթիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապարկուլովը մայիսի 19-ին Մինսկում տեղի ունեցած «Տնտեսագիտություն, կրթություն, կադրեր» միջազգային կոնգրեսում, որը նվիրված էր Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի 90-ամյակին, խոսել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցության զարգացման մասին, այդ թվում՝ կրթության ոլորտում Ռազմավարություն-2025-ի իրականացման շրջանակներում: Միջոցառման նպատակն էր աջակցել Միության շրջանակներում կրթական ոլորտի զարգացմանը։

«Միության երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտակրթական հանրությանը և ուսանողությանը դրա գործունեության, կրթության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացման, համաշխարհային փորձի ուսումնասիրության և վերլուծական աշխատանքների իրականացման գործընթացներին լայնորեն ներգրավելու նպատակով հաստատվել է Հանձնաժողովի և Միության պետությունների բարձրագույն կրթության հաստատությունների փոխգործակցության մասին հիմնադրույթը։ Մինչ օրս Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների բուհերի հետ համագործակցության վեց ծրագիր է կնքել»,- ասել է Ասկար Ջապարկուլովը։

ԵԱՏՄ-ում կրթության զարգացման գործում Հանձնաժողովի կարևոր ներդրում է դարձել «Եվրասիական տնտեսական ինտեգրում. տեսություն և պրակտիկա» առաջին ուսումնական ձեռնարկի նախապատրաստումը, որը մանրամասն նկարագրում է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացները, Միության պետությունների կողմից ինտեգրման զարգացման բոլոր գործառնական ուղղություններով համաձայնեցված որոշումների մշակման իրավական հիմքերը, ձևաչափերը և պրակտիկան: ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի անունից Ասկար Ջապարկուլովը նվիրել է ձեռնարկը Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Եգորովին և մի քանի օրինակ փոխանցել համալսարանի գրադարանային ֆոնդին։