Նորություններ

11.06.2024

Բախիթ Սուլթանով. «ԵԱՏՄ-ում միասնական աշխատաշուկան զարգացնելիս Հանձնաժողովի խնդիրն է աշխատանքային միգրանտների համար այն հնարավորինս հարմարավետ դարձնելը»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը մասնակցել է հունիսի 10-11-ը Ժնևում կայացած Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) բարոյական վարձման քաղաքականության առաջմղման գլոբալ ցանցի 2-րդ միջազգային հանդիպմանը: 

Այցի շրջանակներում ԵՏՀ նախարարը հանդիպել է ՄՄԿ գլխավոր տնօրեն Էմի Փոուփի հետ։ Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման պլանը, մասնավորապես՝ Հանձնաժողովի մասնակցությունը ՄՄԿ-ի բարոյական վարձելու քաղաքականության առաջմղման գլոբալ ցանցին, ինչպես նաև աշխատավորների մասնագիտական ունակությունների ճանաչման ոլորտում որակավորումների համադրելիության վրա հիմնված որոշումների մշակման գործում ՄՄԿ-ի փորձի օգտագործման հարցը:

Ինչպես ընդգծել է Բախիթ Սուլթանովը, «Հանձնաժողովի առանցքային խնդիրներից է աշխատանքը աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի զարգացման և ԵԱՏՄ-ում աշխատանքի տեղավորման հարմարավետության հետագա բարձրացման ուղղությամբ»։

Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Առողջության և միգրացիայի գլոբալ ծրագրի տնօրեն Սանտինո Սևերոնիի հետ։

Բախիթ Սուլթանովը նշել է Հանձնաժողովի և ԱՀԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը. «ԵՏՀ-ն ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ նախապատրաստել է Ռազմավարություն-2025-ով նախատեսված մի շարք փաստաթղթեր, որոնց մշակման ընթացքում հաշվի են առնվել ԱՀԿ-ի հանձնարարականներն ու նյութերը։ Այս աշխատանքի արդյունքներն արտացոլվում են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների գործունեության մեջ և օգտագործվում ազգային ռազմավարական փաստաթղթեր նախապատրաստելիս»։

Կողմերը պայմանավորվել են աջակցել ԵՏՀ-ի և ԱՀԿ տարբեր ստորաբաժանումների ու տարածաշրջանային գրասենյակների միջև շփումների հաստատմանը, երկկողմ համագործակցության խորացմանը և եվրասիական «հնգյակի» երկրների առողջապահության նախարարների մասնակցությամբ համատեղ միջոցառումների անցկացմանը։

ՄՄԿ բարոյական վարձելու քաղաքականության խթանման գլոբալ ցանցը հիմնադրվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի և Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Շվեդիայի դեսպանի կողմից Ժնևում 2020 թվականի դեկտեմբերի 3-ին: Ցանցի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 4-ին։

ԵՏՀ-ն համագործակցում է ՄՄԿ-ի հետ 2013 թվականի ապրիլին ստորագրված Հուշագրի հիման վրա, որի շրջանակներում իրականացվում է ԵԱՏՄ պետությունների տարածքում միգրացիոն իրավիճակի և միգրացիոն օրենսդրության կիրառման պրակտիկայի մշտադիտարկում, միգրացիայի կառավարման միջազգային փորձի ուսումնասիրություն և այլն։ 2016 թվականի սեպտեմբերին Հանձնաժողովը ստացել է ՄՄԿ խորհրդում դիտորդի կարգավիճակ։