Նորություններ

12.03.2024

Բակիտժան Սագինտաևը և Սադիր Ժապարովը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը մարտի 12-ին Բիշքեկում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության զարգացման արդիական հարցեր։

Կողմերը, մասնավորապես, հատուկ ուշադրություն են դարձրել ԵԱՏՄ միջազգային օրակարգի հարցերին, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային ուղղություններին։

Բակիտժան Սագինտաևը տեղեկացրել է Հանձնաժողովի գործունեության հիմնական խնդիրների մասին, որոնք ներառում են ԵԱՏՄ մասնակից երկրների պարենային անվտանգության ապահովումը, արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը, փոխադարձ առևտրում արգելքների առավելագույն վերացումը և տնտեսական գործընթացների լայնածավալ թվայնացումը։

Կողմերը քննարկել են նաև տրանսպորտի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը։

Մասնավորապես, նշվել է, որ գերակա նշանակություն ունեն «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։ Սա լրացուցիչ խթան կստեղծի Եվրասիական տնտեսական միության լոգիստիկ ներուժը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապակցելու համար։ Բացի այդ, այս գործընթացը թույլ կտա մեծացնել բեռնափոխադրումների թիվը թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ներդրման միջոցով։

Բակիտժան Սագինտաևը և Սադիր Ժապարովը քննարկել են նաև Հանձնաժողովի և անդամ պետությունների հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները, որոնք նախանշված են «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ-ում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում: