Նորություններ

25.11.2022 (Обновлено: 01.12.2022 09:47)

Բակիտժան Սագինտաև. «Նոր տնտեսական իրականությունը մեծացնում է Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման խնդիրը»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը Եվրասիական համագործակցության ֆինանսական և բիզնես ընկերակցության կողմից անցկացվող Մոսկվայի 9-րդ ամենամյա միջազգային ֆինանսատնտեսական համաժողովի լիագումար նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում խոսել է տնտեսության զարգացման և ֆինանսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդիական ուղղությունների մասին: Այս տարի համաժողովին մասնակցել են ավելի քան 50 երկրի բիզնեսի ներկայացուցիչներ։


Բակիտժան Սագինտաևը նշել է, որ տնտեսության կայունության վրա ազդեցություն գործող թուլացող բազմակողմ մեխանիզմների պայմաններում առանցքային է դառնում ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում ազատության ապահովման գործոնը։

«Նոր տնտեսական իրականությունը միայն մեծացնում է Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման խնդիրը: Այն կազմվելու է առանձին ենթատարածաշրջանային բլոկերից՝ մասնակիցների ընդհանուր շահի և փոխադարձ տեխնոլոգիական, լոգիստիկ և ենթակառուցվածքային առաջարկների հիման վրա»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Նրա խոսքով, տարածաշրջանային համագործակցության կայուն ենթակառուցվածք ստեղծելու համար անհրաժեշտ է մեծացնել ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների փոխկապակցվածությունը։ «Կարևոր պայման է արդյունաբերական և տեխնոլոգիական կոոպերացիայի ընդլայնումը, որը կարող է հիմք հանդիսանալ բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրության զարգացման համար, - ասել է Բակիտժան Սագինտաևը։ – Իսկ տրանսպորտային նախագծերի համատեղ իրականացումը թույլ կտա ապահովել տրանսպորտային հասանելիությունը և նոր լոգիստիկ շղթաների կառուցումը: Անշուշտ, արդիական է ներդրումային և նորարարական կոնսորցիումների ստեղծումը, բարձր ինտեգրացիոն էֆեկտով ներդրումային նախագծերի իրականացումը»։

 

ԵՏՀ նախարարը նշել է, որ որպես միջազգային գործունեության առաջնահերթություն պահպանվում է վերազգային և երկրի մակարդակներում համակարգված երկխոսության կառուցումը Եվրոպական միության, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի և այլ խոշոր տարածաշրջանային տնտեսական միավորումների հետ: Բացի այդ, Հանձնաժողովը նպատակաուղղված է Միությանը կից դիտորդ պետությունների և ԵՏՀ-ի հետ հուշագրեր կնքած երկրների հետ համագործակցության խորացմանը: