Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6840
02 հունիսի 2025
ԵԱՏՄ-ն ժամանակավորապես զրոյացրել է ներմուծման մաքսատուրքերը հյութերի արտադրության համար նախատեսված արևադարձային մրգերի խյուսի նկատմամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ներմուծման մաքսատույքերի ժամականավոր զրոյական դրույքաչափեր է սահմանել բանանի, մանգոյի, կիվիի, ներտարինի, ինչպես նաև դեղձի, ծիրանի ու տանջի խյուսի նկատմամբ: «Այս մրգերից պատրաստված խտացրած խյուսն օգտագործվում է հյութային արտադրանքի, այդ թվում՝ մանկական սննդի արտադրության համար: Սակայն դրանցից շատերը չեն աճում Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում, կամ աճում են արդյունաբերական վերամշակման համար ոչ բավարար չափով: Այս առնչությամբ բիզնեսը գնում է օտարերկրյա արտադրության հումք, որի գները վերջին տարիներին զգալիորեն աճել են», — միջոց ձեռնարկելու անհրաժեշտությունը պարզաբանել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ միջոցի գործողության ժամկետը հաշվարկվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պետություններում սեփական այգեգործության զարգացման ներդրումային ծրագրերը, և տարբեր տեսակի խյուսի համար կկազմի մեկից երեք տարի: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
02 հունիսի 2025
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն:
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել «բամբակե մանվածքից անկողնու այլ տպված սպիտակեղենի» (6302 21 000 0 ԵԱՏՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր) նկատմամբ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծման մաքսատուրքը մինչև 12% բարձրացնելու մասին, բայց ոչ ավելի, քան 0.44 եվրո 1 կգ համար: «Մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցը թույլ կտա լրացուցիչ աջակցություն ցուցաբերել հայրենական ձեռնարկություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկողնու սպիտակեղենի արտադրության համար նախատեսված թելերը մենք ստանում ենք մեծ մասամբ երրորդ երկրներից», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրել Վահագն Ղազարյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների արտադրողները այնպիսի արտադրանք են արտադրում, որն իր բնութագրերով չի զիջում օտարերկրյա անկողնու սպիտակեղենին, և լայն տեսականի են առաջարկում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
02 հունիսի 2025
Ուժի մեջ են մտել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերի փոփոխությունները
Հունիսի 2-ին ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի մասին տեխնիկական կանոնականգի ստանդարտների փոփոխությունները, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի կողմից 2024 թվականի դեկտեմբերին: Համաձայն փոփոխությունների՝ կամավոր կիրառման ենթակա ստանդարտների ցանկը լրացվել է 17 միջպետական ստանդարտով, իսկ մեթոդներին առնչվող ստանդարտների ցանկը՝ մեկ միջպետական ստանդարտով։ Արդիականացված խմբագրմամբ է շարադրվել 10 միջպետական ստանդարտ: ԵԱՏՄ երկրների 14 ազգային ստանդարտ հանվել է, քանի որ դրանց հիման վրա մշակվել են համապատասխան միջպետական ստանդարտներ։ Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից ՄԻության երկրների ստանդարտացման ոլորտի լիազոր մարմինների առաջարկների հիման վրա՝ հաշվի առնելով ԵՏՀ խորհրդի կողմից հաստատված Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «բ» ենթակետը:
02 հունիսի 2025
Վիտալի Վովկ. «ԵԱՏՄ շրջանակներում հաստոցագործիքային արտադրանքի մրցունակությունը պահանջում է անդամ պետությունների աջակցությունը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունավերական քաղաքականության վարչության փոխտնօրեններ Վիտալի Վովկը և Լաուրա Սադիկովան մասնակցել են «Մետաղամշակում 2025» մետաղամշակող արդյունաբերության համար սարքավորումների, սարքերի ու գործիքների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի և դրա հարթակում անցկացվող «Ներդրումներ: Զարգացում: Կոոպերացիա» միջազգային առևտրաարդյունաբերական կոնգրեսի միջոցառումների շրջանակներում նշվել է սեփական հզորություններով ծայրահեղ կարևոր համալրողների արտադրության զարգացման անհրաժեշտությունը: ԵՏՀ ներկայացուցիչները հանդիպել են հաստոցագործիքային արտադրանք մի շարք բելոռուսական և ռուսաստանյան արտադրողների հետ: «Այժմ հատկապես կարևոր է կատարել Եվրասիական տնտեսական միության երկրների հաստոցաշինական ձեռնարկությունների մասնագիտացում, որպեսզի նախ՝ կարգավորենք ԵԱՏՄ երկրների հետ ծայրահեղ կարևոր համալրողների արտադրությունը, և երկրորդ՝ չստեղծենք ներքին մրցակցություն», — բանակցությունների ընթացքում ընդգծել է Վիտալի Վովկը: Նա նաև նշել է, որ եվրասիական հաստոցների ու համալրողների մրցունակության բարձրացման համար ներկա փուլում պահանջվում է Միության երկրների լուրջ աջակցությունը պատվերների ապահովման և պատրաստի արտադրանքի իրացման երաշխիքների տրամադրման մասով: Բլոկի ներկայացուցիչները ցուցահանդեսի մասնակիցներին պատմել են արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի մասին՝ հորդորելով ներգրավվել անդամ պետությունների ձեռնարկությունների կոոպերացիոն շղթաներում:
01 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հոբելյանի առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի կապակցությամբ։ «Դուք կարևոր ներդրում ունեք Եվրասիական տնտեսական միության տարածքում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում», — ասված է շնորհավորական նամակում։ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հետագա նվաճումներ՝ ի շահ Հայաստանի և նրա քաղաքացիների։
30 մայիսի 2025
Բախիթ Սուլթանով. «Կարևոր է պահպանել շահերի հավասարակշռությունը արհեստական բանականության օգտագործման և իրավատերերի իրավունքների պաշտպանության միջև»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը Astana International Forum-ի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության տարբեր ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հետ կապված հնարավորությունների ու ռիսկերի մասին: Ելույթ ունենալով համաժողովի «Մտավոր սեփականությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով պանելային նստաշրջանում, Բախիթ Սուլթանովն անդրադարձել է ԱԲ օգնությամբ ստեղծված ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների և պատասխանատվության տարանջատման հարցերին: Նա հատուկ շեշտել է հեղինակությունը որոշելու բարդությունները, ինչպես նաև գիտական և նորարարական գործունեությունում արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործումը կարգավորելու համար հստակ կանոններ և նորմատիվ ակտեր մշակելու անհրաժեշտությունը: Բախիթ Սուլթանովը կարևորել է այս ոլորտում միջազգային ստանդարտների և համաձայնեցված մոտեցումների ձևավորումը՝ նշելով, որ ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն աշխատում են ազգային օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման ուղղությամբ. Ղազախստանն ընդունել է ԱԲ զարգացման 2024-2029 թվականների հայեցակարգը, Բելառուսն օրենք է մշակում արհեստական բանականության մասին, իսկ Ռուսաստանում իրականացվում է Մինչև 2030 թվականը ազգային ռազմավարությունը: Նախարարն ուշադրություն է դարձրել, որ համաշխարհային համայնքում լայնորեն քննարկվում են ԱԲ օգնությամբ ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության հարցեր: Եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակներում մշակվում է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագիծը, որը ներառում է նման օբյեկտների իրավական պահպանության հնարավոր մոտեցումների մշակումը: «Միևնույն ժամանակ, կարևոր է պահպանել շահերի հավասարակշռությունը արհեստական բանականության օգտագործման և իրավատերերի իրավունքների պաշտպանության միջև», — նշել է Բախիթ Սուլթանովը: Համաժողովի շրջանակներում կայացել է ԵՏՀ նախարարի հանդիպումը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Տանգի հետ: Քննարկվել է Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում երկու կազմակերպությունների միջև համագործակցությունը, մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության համատեքստում եվրասիական տնտեսական ինտեգրմանը նվիրված համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը: «Հանձնաժողովը մշտապես հետևում է ԵԱՏՄ-ում կեղծ արտադրանքի շրջանառության միտումներին և մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի փորձին: Մենք ամեն տարի հաշվետվություն ենք պատրաստում, որը ներառում է հայտնաբերված խախտումների մասին տվյալներ և իրավակիրառ պրակտիկայի բարելավման հանձնարարականներ», — հայտնել է Բախիթ Սուլթանովը: ԵՏՀ նախարարը նաև հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Էմի Փոուփի հետ: Այսօր Հանձնաժողովը և ՄՄԿ-ի տարածաշրջանային գրասենյակը աշխատում են Համատեղ դիմումի վրա, որի հիմքում դրված են կազմակերպությունների միջև Փոխըմբռնման գործող հուշագիրը և Անվտանգ, կարգավորված և օրինական միգրացիայի մասին գլոբալ պայմանագիրը, որին միացել են ԵԱՏՄ բոլոր երկրները:
30 մայիսի 2025
ԵԱՏՄ երկրները մերձեցնում են դիրքորոշումները ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցերի վերաբերյալ
Մայիսի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է էներգետիկայի ոլորտում անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում եվրասիական «հնգյակի» երկրների էներգետիկայի նախարարությունների ղեկավարները քննարկել են նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման արդիական հարցեր: Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ կողմերը պատրաստ են երկխոսությանը. «Կողմերի համար զգայուն հարցերի վերաբերյալ լուծումների որոնումը կշարունակվի ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ ավելի բարձր մակարդակով նավթի և նավթամթերքների վերաբերյալ միջազգային պայմանագրի շուտափույթ ստորագրման համար»: ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ղեկավարներն առաջարկել են ամրապնդել փոխգործակցությունը ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության առանձին հարցերի կարգավորման շուրջ երկկողմ խորհրդատվությունների անցկացման շրջանակում։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության առաջարկը Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի մասով փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որը ենթադրում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության մոտեցումների զգալի փոփոխություններ: Նիստի մասնակիցները նշել են, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել հարցը՝ պարտադիր ֆինանսատնտեսական գնահատական տալով Ղազախստանի Հանրապետության կողմից ենթադրվող ռիսկերին և ընթացիկ պայմաններում ներքին էներգետիկ շուկաների պաշտպանության համար գործիքների բավարար լինելուն: Արզիբեկ Կոժոշևը զգալի դրական արդյունքներ է արձանագրել Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասով. «Ներկա պահի դրությամբ հաստատվել է շուկայի գործունեության գրեթե ամբողջ նորմատիվ բազան, զգալի չափով նախապատրաստվել են Միանալու մասին պայմանագիրը և կանոնակարգերը: Անհրաժեշտ է ակտիվացնել ինտեգրացիոն ասպեկտների համար ծայրահեղ կարևոր շուկայի ձևավորման և գործունեության ապահովման աշխատանքները, այդ թվում՝ հաշվի առնելով տնտեսության իրական հատվածի վրա էլեկտրաէներգետիկայի լայն ազդեցությունը»: Երբ ղազախստանյան կողմը կներկայացնի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փորձագետները կվերադառնան առաջարկի քննարկմանը:
30 մայիսի 2025
ԵՏՀ-ն և ITIC-ը խորացնում են համագործակցությունը
Astana International Forum-ի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի հանդիպումը Հարկման և ներդրումների միջազգային կենտրոնի (ITIC) նախագահ Դանիել Ալան Վիտի հանդիպումը: Նշենք, COVID-19 համավարակի ավարտից հետո սա կազմակերպությունների միջև առագին գործնական շփումն է: Կողմերը հայտնել են, որ մտադիր են շարունակել համագործակցությունը Փոխըմբռնման գործող հուշագրի շրջանակներում, որը, մասնավորապես, նախատեսում է կանոնավոր հիմունքներով հարկային քաղաքականությանը և վարչարարությանը նվիրված միջոցառումների անցկացում: Քննարկվել է հարկային վարչարարության թվայնացման և թվային ու գլոբալիզացված տնտեսության պայմաններին դրա ընթացակարգերի հարմարեցման վերաբերյալ տեղեկատվավերլուծական նյութերի, ինչպես ակցիզային հարմկման ներդաշնակեցման ոլորտում ինտեգրացիոն միավորումների լավագույն փորձի փոխանակման հարցեր: ««Համոզված եմ, որ մեր հանդիպումը կօգնի ԵՏՀ-ի և ITIC-ի միջև քննարկված ուղղություններով երկխոսության զարգացմանը, կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում ներդրումային կլիմայի և գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ի շահ եվրասիական ինտեգրման նոր համատեղ նախագծերի իրականացմանը», — ամփոփել է Բախիթ Սուլթանովը: ITIC-ը անկախ ոչ առևտրային հետազոտական և կրթական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993 թվականին անցումային և զարգացող տնտեսությամբ երկրներում ներդրումային կլիմայի բարելավման պետական-մասնավոր նախաձեռնությունների և հարկային բարեփոխումների առաջմղման համար: ԵՏՀ հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի և ITIC-ի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2013 թվականին, իսկ 2017 թվականին ստորագրվել է դրա թարմացված խմբագրումը: Որպես ITIC-ի հետ փոխգործակցության համակարգող հանդես է գալիս Հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչությունը:
Ցուցադրել ավելին