Նորություններ

01.01.2025

Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Միգել Դիաս Կանել Բերմուդեսին Կուբայի ազատագրման օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կուբայի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսին Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Վստահ եմ, որ ԵԱՏՄ պետությունների և Կուբայի միջև հաջող փոխգործակցությունը հետագայում ևս կխորանա՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների», — նշել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը շնորհավորական նամակում։

ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Միգել Դիաս Կանել Բերմուդեսին մաղթել է հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Կուբայի ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն։