Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Օլժաս Բեկտենովին շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
«Ձեր նշանակումը վկայում է երկրի ղեկավարության բարձր վստահության մասին,- ասված է շնորհավորական նամակում։ - Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի կարգավիճակում կնպաստի Ղազախստանի հետագա զարգացմանը»։
ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Օլժաս Բեկտենովին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր ծրագրերի իրականացում՝ ի շահ Ղազախստանի Հանրապետության։