Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի գլխավոր գործադիր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։
Կողմերը քննարկել են փոխգործակցությունը Հանձնաժողովի և ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում՝ Ժնևում Կազմակերպության գրասենյակի միջև, ինչպես նաև ՄԱԱԶԽ (ՄԱԿ Առևտրի և զարգացման խորհրդաժողովի) հարթակում միջազգային միավորումների երկխոսության հեռանկարները:
Բակիտժան Սագինտաևը նշել է, որ ԵՏՀ-ն բաց է ինտեգրացիոն փորձի փոխադարձ ուսումնասիրության հարցերում գործընկերների հետ փոխգործակցության համար, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումների ընթացքում:
Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների զարգացման վերաբերյալ Եվրոպայի պաշտոնական, գործարար և փորձագիտական շրջանակների իրազեկվածությունը բարձրացնելու համար Կոլեգիայի նախագահն առաջարկել է մոտ ապագայում «Եվրասիական տնտեսական միության օրեր» անցկացնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում: ԵՏՀ-ն դրա համաձայնությունը ստացել է Միության բոլոր երկրներից։
Բանակցությունների արդյունքում կողմերը հայտնել են, որ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ։