Նորություններ

12.02.2024

Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Փետրվարի 12-ին Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ 2024 թվականին Հայաստանի նախագահության կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված վերջին ուղերձում նախանշված ուղղությունները։

Բակիտժան Սագինտաևը Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացրել է Հայաստանի նախագահության գերակայությունների իրականացման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների պլանի մասին։

Պլանի նախագիծը պատրաստվել է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկների հիման վրա և նախատեսում է Հայաստանի վարչապետի ուղերձում նշված 16 խնդրի իրականացում։ Դրանց կատարման համար ձևավորվել է 57 կետ՝ 2024-2026 թվականներին իրականացման ժամկետով, ինչպես նաև շարունակական հիմունքներով իրականացվելիք։

Մասնավորապես, Հանձնաժողովը նախատեսում է անդամ երկրների հետ համատեղ մշակել և ԵՏՀ խորհրդի հաստատմանը ներկայացնել «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը:

Նախատեսվում է առաջարկներ մշակել ԵԱՏՄ էներգետիկ անվտանգության հիմնական մոտեցումների ու սկզբունքների, ինչպես նաև ուղղությունների վերաբերյալ։

Պլանի նախագծում ընդգրկված միջոցառումներից են անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովվածության մշտադիտարկումը, Հանձնաժողովի կողմից արգելքների և արգելքների հատկանիշներով խոչընդոտների լիարժեք վերացման ուղղությամբ ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ համակարգային աշխատանքի շարունակությունը:

Բակիտժան Սագինտաևը Երևանում հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ։