Նորություններ

25.04.2024

Բակիտժան Սագինտաև. «Ձեռնարկատիրության ոլորտում փոխգործակցության ամրապնդումը եվրասիական ինտեգրման գլխավոր գերակայությունն է»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն ապրիլի 25-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) համագումարին։ 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Բակիտժան Սագինտաևը նշել է ՌԱՁՄ-ի կարևոր դերը եվրասիական ինտեգրման գերակա ուղղության՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների գործարար շրջանակների միջև երկխոսության կառուցման գործնական իրականացման գործում:

ԵՏՀ կոլեգիայի նախագահն իր ելույթում կենտրոնացել է ԵԱՏՄ-ում ձեռնարկատիրության խթանման մոտեցումների վրա։

Մասնավորապես, Բակիտժան Սագինտաևը հայտնել է Հանձնաժողովի և միավորման մասնակից երկրների գործարար համայնքի միջև փոխգործակցության գործող ձևաչափերի մասին։ 

ԵԱՏՄ տարածքում գործարար կլիմայի բարելավման նպատակով գնահատվում է վերպետական կարգավորման ազդեցությունը բիզնես վարելու պայմանների վրա, մշտապես կատարելագործվում է պայմանագրաիրավական դաշտը, վերացվում են փոխադարձ առևտրի խոչընդոտները։

Խոսելով ԵԱՏՄ տարածքում գործարար ակտիվության աճին նպաստող մեխանիզմների մասին՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահը մանրամասն անդրադարձել է արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորմանը։ Ընթացիկ տարում այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 1.8 մլրդ ռուբլի։

Բակիտժան Սագինտաևը գործարար համայնքին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավվել այս ծրագրում՝ ընդգծելով, որ առաջատար միջազգային ստանդարտներին համապատասխանող, մրցունակ և արտահանմանն ուղղված արտադրանքի արտադրության համար սերտ կոոպերացիոն շփումների հաստատումը կնպաստի ԵԱՏՄ արագացված տեխնոլոգիական զարգացմանը և համաշխարհային ասպարեզում դիրքերի ամրապնդմանը։ «Հանձնաժողովի աշխատանքն ընդհանուր առմամբ ուղղված է մեր երկրների ձեռնարկատերերի կողմից ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժի առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար պայմանների ստեղծմանը: Մենք շահագրգռված ենք բիզնեսի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ»,- ամփոփել է Բակիտժան Սագինտաևը։