Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգել ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերի գործողությունը օպտիկական մանրաթելի համար որպես պաշտպանիչ պատվածք կիրառվող էպօքսիդային և պոլիուրետանային պատվածների նկատմամբ։
«Կայացված որոշումը թույլ կտա ապահովել Միության տարածքում մրցունակ պատրաստի արտադրանքի արտադրությունը, ինչպես նաև նվազեցնել դրա ինքնարժեքը։ Այսպիսով պայմաններ կստեղծվեն օպտիկամանրաթելային ոլորտի երկարաժամկետ զարգացման համար, ներառյալ նախագծում հզորությունների հետագա արդիականացման, արտադրության տեղայնացման, արտադրվող ապրանքների տեսականու և ծավալների մեծացման մասով ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմանների ձևավորումը», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Օպտիկամանրաթելը հիմնականում կիրառվում է որպես տարբեր մակարդակների՝ միջմայրցամաքային մայրուղիներից մինչև տնային համակարգչային ցանցերը, հեռահաղորդակցական ցանցերում տվյալների փոխանցման միջավայր։
Երկարաձգված միջոցի գործողության նոր ժամկետն է 2026 թվականի փետրվարի 28-ը։ Որոշումը տարածվում է 2024 թվականի մարտի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
ԵՏՀ Կոլեգիային նաև հանձնարարվել է օպերատիվորեն քննարկել որպես նախաձևեր օգտագործվող օպտիկական ապակուց ձողերի անմաքս ներմուծումը երկարաձգելու հարցը։
Տեղեկանք
Համաձայն ԵՏՀ խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի N 30 որոշման և ԵՏՀ Կոլեգիայի 2021 թվականի ապրիլի 14-ի N 46 որոշման՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3907 30 000 1 և 3909 50 900 1 ծածկագրերով դասակարգված օպտիկական մանրաթելերի արտադրության համար նախատեսված սկզբնական ձևերով էպօքսիդային խեժերի և պոլիուրետանների, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7002 20 100 0 ծածկագրով դասակարգված օպտիկական ապակե ձողեր (նախաձևերի) նկատմամբ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը սահմանված էր մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի ուշ համապատասխան ժամկետները երկարաձգվել էին մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը։