Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2022 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 1 017,5 հազար մարդ և 2021 թվականի նույն օրվա համեմատ կրճատվել 41,1%-ով։
Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվաքանակի 1,1%-ը։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1,9%։
ԵԱՏՄ-ում գործազրկության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջի «Գործազրկության մասին» բաժնում։