Նորություններ

06.06.2022

ՊՄՏՀ-2022 ընթացքում կկայանա «ԵԱՏՄ — ԱՍԵԱՆ» բիզնես երկխոսությունը

16 հունիսի, 11:00–12:15

ԱՍԵԱՆ երկրների հետ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի նրա գործընկերների առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության օրակարգը պլանաչափորեն ընդլայնվում է, որի մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՍԵԱՆ Քարտուղարության միջև ընդունված մինչև 2025 թվականը համագործակցության ծրագիրը:

Երկու միավորումների գործարար շրջանակների միջև համագործակցության հետագա զարգացման առանցքային ուղղություններից հարկ է առանձնացնել կայուն զարգացման ասպեկտները, բնապահպանաման և կլիմայական նախագծերի իրագործումը, արդյունաբերական կոոպերացիան, տնտեսության թվային փոխակերպման գործընթացները և ցիրկուլյար տնտեսությունը: Ընդ որում, տվյալ համագործակցության աջակցության գործուն գործիքներ կարող են դառնալ, այդ թվում, 2022 թվականին հայտարարված՝ Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի գիտատեխնիկական համագործակցության տարվա շրջանակներում իրագործվող նախաձեռնությունները:

Քննարկման հարցերը՝                    

·         Ի՞նչ ինստիտուցիոնալ լուծումներ են անհրաժեշտ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միջև գիտատեխնիկական համագործակցության ինտենսիվացման և արդյունաբերական կոոպերացիայի հաստատման համար:

·         Ինչպիսի՞ն պետք է լինի ազգային տնտեսությունների էներգետիկ անցումը ցածր ածխածնային աղբյուրների:

·         Համատեղ էկոլոգիական, բնապահպանական և կլիմայական նախագծերի իրագործման ի՞նչ հնարավորություններ կան:

·         Արդյո՞ք առկա են ազգային թվային օրակարգերի ներդաշնակեցման հեռանկարներ:

·         Թվային ենթակառուցվածքի ստեղծման ոլորտի ո՞ր պրակտիկաները կարող էին օգտակար լինել եվրասիական և ԱՍԵԱՆ-ի բիզնեսի համար:

Նստաշրջանին կմասնակցի ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը:

ՊՄՏՀ պաշտոնական կայքում ներկայացվել է խոսնակների արդիական ցանկը: