Նոյեմբերի 26-ին Կուալա Լումպուրում (Մալայզիա) Ռոսկոնգրես հիմնադրամի կողմից կազմակերպված «Հնարավորությունների աշխարհ. Ռուսաստան-ԱՍԵԱՆ» միջազգային բիզնես համաժողովի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը։ Միջոցառմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացնում էր ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը։
«ԱՍԵԱՆ-ի հետ ԵԱՏՄ առևտուրը երկնիշ տեմպերով կայուն աճ է ցույց տալիս, ինչը վկայում է երկու միավորման միջև ինչպես միջինտեգրման, այնպես էլ երկրների մակարդակով բազմավեկտոր երկխոսության զարգացման համար առկա մեծ ներուժի մասին,- նշել է Էլդար Ալիշերովը։ - Եվ այս գործընթացի առանցքային շարժիչը գործարար շրջանակներն են»:
ԵՏՀ նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի փորձագիտական և բիզնես հարթակները թույլ են տալիս ուղիղ հաղորդակցություն ստեղծել ձեռնարկատերերի միջև, վերացնել տեղեկատվական խոչընդոտները և ձևավորել վստահության տարածք։
«Այսօր երկու միավորման առջև ծառացած առանցքային խնդիրը մեր երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության թափանցիկ և հասկանալի պայմանների ստեղծումն է»,- ընդգծել է Էլդար Ալիշերովը։
ԵՏՀ նախարարը նշել է, որ կարևոր է ուսումնասիրել արհեստական բանականության, կանաչ տնտեսության, մեծ տվյալների տնտեսության ոլորտներում ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի փորձն ու լավագույն պրակտիկաները։ «Այդ հարցում ակտիվորեն օգնում են երկու միավորման երկրների ձեռնարկատերերը, նրանք գործնականում բացահայտում են առկա սահմանափակումներն ու խոչընդոտները, ինչպես նաև ձգտում են դրանց հաղթահարման ուղիներ գտնել, - ընդգծել է Էլդար Ալիշերովը: - Ընդ որում, գործարար համայնքների միջև համագործակցության ամենամեծ ներուժը կենտրոնացած է թվայնացման, արդյունաբերական համագործակցության, պարենային անվտանգության, տրանսպորտի և լոգիստիկայի, ֆինանսական քաղաքականության հարցերում»:
Բիզնես երկխոսությանը մասնակցել են ԱՍԵԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Սատվինդեր Սինգհը, Մալայզիայի միջազգային առևտրաարդյունաբերական պալատի համանախագահ Սանգար Կանդասամին, Մալայզիայի փոքր և միջին ձեռնարկությունների ընկերակցության նախագահ Ուիլյամ Նգը, ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրների գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Կուալա Լումպուրում նաև կայացել են ԵՏՀ նախարար Էլդար Ալիշերովի աշխատանքային հանդիպումները ԱՍԵԱՆ գործարար խորհրդատվական խորհրդի նախագահ Ուդեթ Սուվանավոնգի և Մալայզիայի կողմից ԱՍԵԱՆ բիզնես խորհրդատվական խորհրդի նախագահ Նազիր Ռազակի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ գործարար շրջանակների միջև համագործակցության հեռանկարները և 2025 թվականին՝ ԱՍԵԱՆ-ում Մալայզիայի նախագահության տարում, փոխգործակցության առանցքային կողմնորոշիչները:
ԵՏՀ և ԱՍԵԱՆ միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2018 թվականին: Հուշագրի իրականացման համար ընդունվել է 2020-2025 թվականների համագործակցության ծրագիրը։ Այն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մաքսային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, առևտրային քաղաքականությունը, առևտրային քաղաքականությունը, ձեռնարկատիրական գործունեությունը, տեխնիկական և հակամենաշնորհային կարգավորումը, ՍԲՍ-միջոցները, էներգետիկան, ներքին շուկաների գործունեությունը և այլն։
«Հնարավորությունների աշխարհ. Ռուսաստան-ԱՍԵԱՆ» միջազգային բիզնես համաժողովը կայացել է նոյեմբերի 26-27-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Երկու օրվա ընթացքում Համաժողովին աշխատանքներին մասնակցել են քաղաքական, գործարար և ակադեմիական շրջանակների, լրատվամիջոցների ավելի քան 350 ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ և հասարակական գործիչներ 24 երկրից: Կազմակերպիչը Ռոսկոնգրես հիմնադրամն էր։ Համաժողովը դարձել է Roscongress International ապրանքանիշի ներքո անցկացվող առաջին խոշոր միջոցառումը:
ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ բիզնես երկխոսությունը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար խորհրդի կողմից։