Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 912.3 հազար մարդ, 2022 թվականի նույն օրվա համեմատ կրճատվելով 12.4%-ով։
Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվաքանակի 1%-ը։ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1.1%։
ԵԱՏՄ-ում գործազրկության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության կայքէջի «Գործազրկության մասին» բաժնում։