Նորություններ

30.03.2023

Ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով անմաքս ապրանքների ներմուծման շեմը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը

Մարտի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում որոշվել է ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով անմաքս ապրանքների ներմուծման շեմը երկարաձգել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։

Նախկինում Հանձնաժողովի Խորհուրդը բարձրացրել էր անմաքս ներմուծման շեմը մինչև 1000 եվրո այն ապրանքների համար, որոնք փոխադրվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքմամբ, ինչպես նաև տրանսպորտի բոլոր տեսակներով ներմուծվող ուղեբեռով, բացի օդայինից, կամ հետիոտն կարգով: Այս շեմը սահմանվել էր ժամանակավոր՝ մինչև ընթացիկ տարվա ապրիլի 1-ը։

Միջոցի երկարաձգումը թույլ կտա աջակցել քաղաքացիներին պատժամիջոցների ճնշման պայմաններում և խուսափել առաջին անհրաժեշտության ապրանքների և ճգնաժամային ներմուծման ապրանքների դեֆիցիտից: