Նորություններ

03.05.2024

ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության տնօրեն է նշանակվել Սամաթ Կուլմամբետովը

Սամաթ Կուլմամբետովը ծնվել է 1978 թվականին Բիշքեկում։ Ավարտել է Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը (մասնագիտացումը՝ «Համաշխարհային տնտեսություն»)։

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2001 թվականին Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Տնտեսական և սոցիալական բարեփոխումների կենտրոնի մակրոտնտեսական բաժնում՝ աշխատելով 1-ին կատեգորիայի մասնագետի և առաջատար մասնագետի պաշտոններում։

2004 թվականի հունիսից մինչև 2006 թվականի փետրվարը աշխատել է Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարության մաքսասակագնային քաղաքականության բաժնի առաջատար, ապա գլխավոր մասնագետ։

2006–2007թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ, վարիչ:

2007 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի հունվարը՝ Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարության մաքսային քաղաքականության և ոչ սակագնային կարգավորման բաժնի վարիչ, մաքսասակագնային քաղաքականության վարչության պետ։

2018 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մայիսը՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության գործերով բաժնի վարիչի տեղակալ, միջազգային համագործակցության և ինտեգրման բաժնի վարիչի տեղակալ, Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցչի քարտուղարության բաժնի վարիչի տեղակալ, ղեկավար։

2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մարտը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի և Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի նախարարների կաբինետի որոշումների նախապատրաստման վարչության Եվրասիական տնտեսական միության գործերով բաժնի վարիչի տեղակալ։

2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի ապրիլը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի Եվրասիական տնտեսական միության գործերով հատվածի վարիչ։

2024 թվականի մայիսի 2-ին նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության տնօրենի պաշտոնում։

   

Պարգևներ

ՂՀ էկոնոմիկայի և հակամենաշնորհային քաղաքականության նախարարության «Տնտեսագիտության գերազանցիկ» կրծքանշան։

«ՂՀ պետական ծառայության գերազանցիկ» կրծքանշան:

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալ։​

ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարության «Վաստակների համար» 3-րդ աստիճանի կրծքանշան։

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» կրծքանշան:​