Միքայել Նորայրի Բելլույանը ծնվել է Երևանում (Հայաստանի Հանրապետություն)։
2009 թվականին ավարտել է Լոնդոնի Եվրոպական բիզնես դպրոցի մագիստրատուրան «Միջազգային բիզնես» մասնագիտությամբ:
2013-2021 թվականներին աշխատել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտի տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում («Թայմլայն» ՍՊԸ, «Աերոֆլոտ» ՀԲԸ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե, «Գամմա գրուպ» ՍՊԸ), ք. Լոնդոն, ք. Երևան:
2021-2024 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքների վարչության փոխտնօրեն։
2024 թվականի հունիսի 17-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրման զարգացման վարչության փոխտնօրենի պաշտոնին։
Տիրապետում է հայերենի, անգլերենի և իսպաներենի։