Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6787

30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
14 մայիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ն և Մոնղոլիան ավարտել են ժամանակավոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և սկսել են դրա ստորագրման համար անհրաժեշտ ընթացակարգերը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագիծը և ուղարկել այն անդամ պետություններին ներպետական ընթացակարգերի իրականացման համար: «Մոնղոլական կողմի հետ անցկացված լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքների հիման վրա գործընկերոջ հետ միասին գործարկել ենք ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ընթացակարգերը: Փաստաթղթում ընդգրկվել է 367-ական ապրանքային ենքադիրք յուրաքանչյուր կողմից», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նա հստակեցրել է, որ համաձայնագիրը ստորագրելուց և ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրները կստանան առանձնաշնորհային մուտք Մոնղոլիայի շուկա այնպիսի սկզբունքային դիրքերի մասով, ինչպիսիք են հացահատիկայինները (ցորեն, գարի, եգիպտացորեն), մսամթերքը (խոզի միս, հավ), կաթնամթերքը (կաթի փոշի, յոգուրտներ, պանիր, կարագ), մեղրը, բուսական յուղերը (արևածաղկի և սոյայի), շաքարը, մետաղագործական արտադրանքը (ֆեռոհամահալվածքներ, շիկագլոցված գլանվածք, սառնագլոցված գլանվածք, ձողիկներ, անկյունակներ, խողովակներ և այլն), շարժիչային փոխադրամիջոցները (ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ, հատուկ տեխնիկա, ավտոբաղադրիչներ, կցանքներ և այլն), քիմիական արդյունաբերության արտադրանքը (պոլիմերներ, պլաստիկ սայլեր և մասեր), դողերը և այլն: «Մենք նաև ուրախ կլինենք ողջունել մոնղոլական ապրանքները մեր շուկայում, ներառյալ նրանց համար արտահանման տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող առանցքային ապրանքները՝ մսամթերքը և կաթնամթերքը (ձիու միս, ԽԵԱ միս, ոչխարի միս, մսի պահածոներ, ենթամթերք, յոգուրտներ, պանիր և այլն), թեթև արդյունաբերության արտադրանքը (մասնավորապես՝ բուրդը, թելերը, ինչպես նաև պատրաստի տրիկոտաժե և տեքստիլ հագուստեղենը)», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Անդրեյ Սլեպնևը համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքումը շահավետ պայմաններ կստեղծի փոխադարձ առևտրի հետագա աճի համար և ընդհանուր առմամբ կնպաստի ԵԱՏՄ պետությունների և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
13 մայիսի 2025 ԵԱՏՄ երկրներում պատրաստվում են գիտական կոչումների փոխադարձ ճանաչմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանության է արժանացրել Գիտական կոչումների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը և ուղարկել այն Եվրասիական տնտեսական միության պետություններին ներպետական համաձայնեցման նպատակով: Համաձայնագիրը նախատեսում է Միության պետություններում շնորհված գիտական կոչումների մասին փաստաթղթերի ուղղակի ճանաչում դրանց տերերի համար ԵԱՏՄ այլ պետություններում մասնագիտական գիտական գործունեության իրականացման հասանելիությունն ապահովելու նպատակով: «Համաձայնագիրը լրացուցիչ խթաններ կստեղծի ԵԱՏՄ երկրներում գիտնականների աշխատանքի տեղավորման համար՝ նպաստելով գիտական համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը: Համոզված եմ, որ այս գործիքը թույլ կտա ներգրավել տաղանդավոր մասնագետների և կխթանի մեր պետություններում նորարարությունների զարգացումը», - նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:
13 մայիսի 2025 ԵՏՀ-ն հանձնարարականներ է ընդունել խոզի, խոշոր եղջերավոր անասունների մսի, կաթի և կաթնամթերքի շուկայի զարգացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման շրջանակներում ընդունել է խոզի մսի, խոշոր եղջերավոր անասունների մսի, կաթի և կաթնամթերքի շուկայի զարգացման մի շարք հանձնարարականներ, որոնք նախապատրաստվել են Եվրասիական տնտեսական միության երկրների ագրպարենային ոլորտի այս հատվածների վերջին չորս տարվա վերլուծական ակնարկների հիման վրա։ Ընդունված փաստաթղթերի իրականացումը կնպաստի ընտրասերման և տոհմային աշխատանքների նյութատեխնիկական բազայի կատարելագործմանը, խոզերի, մսային և կաթնատու ուղղության կովերի արտադրողականության հաշվառմանը, ընտրասերման ժամանակակից, այդ թվում` գենոմային տեխնոլոգիաների ներդրմանը։ Հանձնարարականները կնպաստեն մրցունակության բարձրացման և արտահանման ներուժի աճի համար գիտատեխնիկական և նորարարական ներուժն օգտագործելու նպատակով Միության շուկայի մասնակիցների միջև կոոպերացիային։ «Առաջարկվող համալիրմիջոցների իրականացումը թույլ կտա իրականացնել արտադրության կառուցվածքային և տեխնոլոգիական արդիականացում, կբարձրացնի ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, կնպաստի ԵԱՏՄ պետությունների պարենային անվտանգության ապահովմանը», — նշել է ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։
12 մայիսի 2025 ԵԱՏՄ-ում սկսել են իրականացնել e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիծը Մայիսի 12-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նիստի մասնակիցները քննարկել են փորձնական նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր, որոշել են փորձնական նախագծի իրականացման ժամկետներն ու կարգը։ Նախագիծը գործարկելու համար անդամ պետությունները պետք է սահմանեն e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրի միասնական ձևաչափը, լուծեն անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ընթացքում e-CMR էլեկտրոնային տեղեկությունների իրավական նշանակության ճանաչման հարցը և սահմանեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների և վստահված երրորդ կողմի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը։ «Մեր համատեղ աշխատանքի արդյունքներից է կախված ոչ միայն միջազգային ճանապարհային փոխադրումների դեպքում իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու արագությունը, այլև մի շարք ինտեգրացիոն ուղղությունների լիարժեք իրականացման հաջողությունը, ինչպիսիք են հետագծելիության մեխանիզմի ներդրումը և թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծումը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։ Նիստին մասնակցել են անդամ պետությունների տրանսպորտի, թվայնացման, հարկային և մաքսային կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, ոլորտային միավորումների, գիտական կազմակերպությունների, գործարար համայնքների, ինչպես նաև վստահված երրորդ կողմի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի սեպտեմբերին։ Փորձնական նախագծի հիմնական նպատակն է տարբեր պետությունների սուբյեկտների միջև թվային ստորագրություն և «վստահված երրորդ կողմի» մեխանիզմների օգտագործմամբ իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման տեխնոլոգիայի գործնական մշակման ապահովումը: Փորձնական նախագծի իրականացումը կնպաստի տրանսպորտային փաստաթղթեր ստանալու ձեռքբերման և ստուգելու գործընթացների արագացմանը, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ և հսկիչ ու վերահսկիչ ընթացակարգերի իրականացման ծախսերի նվազեցմանը:
Ցուցադրել ավելին