Համաձայն համընկնող և առաջանցիկ ցուցիչների թարմացված հաշվարկի՝ մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում կպահպանվի տնտեսական ակտիվության դրական դինամիկա։ Միության երկրների մեծ մասում նախկինում ձևավորված միտումները կպահպանվեն. Հայաստանում և Ղազախստանում ակնկալվում է գործարար ակտիվության աճ, Բելառուսում և Ռուսաստանում աճը կդանդաղի։ Ղրղզստանը կարճատև դանդաղումից հետո թևակոխել է վերելքի փուլ, և կանխատեսվում է աճի հետագա արագացում։