«Եթովպիան՝ մեր ավանդական առևտրային գործընկերն է Աֆրիկայում։ ԵԱՏՄ անդամ պետությունների և Եթովպիայի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի հունվար - հոկտեմբեր ամիսներին ավելացել է 4,7 անգամ 2020 թվականի համանման ժամանակահատվածի համեմատ։ Դա ունի հատուկ նշանակություն, որը կապված է 2019 թվականին կայացած «Ռուսաստան – Աֆրիկա» գագաթնաժողովի ընթացքում հնչեցված՝ աշխարհամասի երկրների հետ ապրանքաշրջանառության կրկնապատկման պլանների հետ», – հայտարարել է Գոհար Բարսեղյանը, բարձր գնահատելով եթովպիական կողմի հետ գործակցության դինամիկան։Դեսպանը, իր հերթին, նշել է, որ Եթովպիայից ներմուծվող այնպիսի ապրանքները, ինչպիսիք են ծաղիկները, մանածագործվածքը, սուրճը, ունդերն ավանդաբար օգտվում են պահանջարկից և մրցունակ են ԵԱՏՄ շուկայում։ Նա նաև հանդես է եկել Միության բոլոր պետությունների հետ երկխոսության զարգացման օգտին, հաշվի առնելով ԵԱՏՄ միասնական շուկայի ընձեռած հնարավորությունները։
Զրուցակիցներն ընդգծել են ԵՏՀ-ի և Եթովպիայի միջև երկխոսությանը գործարար շրջանակների ներգրավման կարևորությունը, այդ թվում՝ զարգացող և առավել քիչ զարգացած երկրների համար ԵԱՏՄ-ի սակագնային առանձնաշնորհումների օգտագործման հնարավորությունների մասին, ինչպես նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում վերազգային կարգավորման որոշ հայեցակետերի վերաբերյալ նրանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Գոհար Բարսեղյանի կարծիքով, ԵԱՏՄ-ի և Եթովպիայի անդամակցած Աֆրիկյան միության միջև առկա է գործակցության ավելացման լուրջ ներուժ։ Այդ ներուժի բացահայտման համար նախապատրաստվել է ԵՏՀ-ի և Աֆրիկյան միության միջև համագործակցության ծրագրի նախագիծ։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործակցությունը խոշոր միջազգային դիսկուսիոն հարթակներում, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը, Եվրասիական տնտեսական համաժողովը, «Ռուսաստան – Աֆրիկա» գագաթնաժողովը և այլն։
Տեղեկանք
Եթովպիան պատկանում է Աֆրիկյան միության պետությունների թվին՝ միջազգային միջկառավարական կազմակերպության, որը միավորում է մոտ 1 միլիարդ մարդ բնակչությամբ Աֆրիկայի 55 պետություն։ Աֆրիկյան միության հանձնաժողովը (ԱՄՀ) հանդիսանում է դրա լիազոր մարմին, որը տեղակայված է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում։
2019 թվականի հոկտեմբերի 24-ին «Ռուսաստան – Աֆրիկա» առաջին գագաթնաժողովի ընթացքում կնքվել է ԵՏՀ-ի և Աֆրիկյան միության միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր։ Կայացել է Աֆրիկայի տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ «ԵԱՏՄ – Աֆրիկա. ինտեգրացիոն գործընթացների և համագործակցության զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան և նստաշրջան։