Նորություններ

11.12.2024

ԵԱՏՄ և ԱՄԷ ավարտել են բանակցությունները տնտեսական գործընկերության համաձայնագրի կնքման շուրջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի հարցերով պետական նախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին հայտարարել են տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

«ԵԱՏՄ-ն ակտիվորեն ձևավորում է տնտեսական գործընկերության ցանց բարեկամ երկրների հետ։ ԱՄԷ հետ համաձայնագիրը կարևոր հանգրվան է՝ հաշվի առնելով երկրի՝ որպես տարածաշրջանում գլոբալ հաբի դերը: Համաձայնագիրը լրացուցիչ խթան կհաղորդի մեր պետությունների միջև առևտրին, որն արդեն իսկ աննախադեպ աճ է գրանցում, ինչպես նաև համակարգված հիմք կստեղծի կոոպերացիոն կապերի զարգացման համար», — նշել է Անդրեյ Սլեպնևը։

«ԱՄԷ և ԵԱՏՄ արգասաբեր հարաբերություններ են զարգացնում, որոնք հիմնված են երկարաժամկետ աճին և տնտեսական տարբերակմանը ընդհանուր հակվածության վրա։ Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը կխորացնի մեր փոխգործակցությունը և թույլ կտա զարգացնել բազմաթիվ սիներգիկ շփումներ», — ընդգծել է Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին:


Համաձայնագիրը պետք է անցնի ստորագրմանը նախորդող ներպետական համաձայնեցման համապատասխան ընթացակարգեր:

ԱՄԷ հետ բանակցություններ սկսելու մասին որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն ընդունել էր 2022 թվականի դեկտեմբերին։ 2023 և 2024 թվականներին տեղի է ունեցել չորս բանակցային փուլ։

Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո պրեֆերենցիալ ռեժիմը կընդգրկի փոխադարձ առևտրի ավելի քան 90%-ը և ապրանքատեսականու ավելի քան 85%-ը։