Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հունիսի 4ին Բելառուսի Նեսվիժ քաղաքում կայացած Միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հավանության են արժանացրել հիշեցրել է, որ նախօրեին Միջկառավարական խորհրդի նիստում հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապակցման շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման մասին 2023 թվականի զեկույցը: Տարեկան կտրվածքով նման զեկույցի նախապատրաստումը նախատեսված է Ռազմավարություն-2025-ով:
Փաստաթղթում նշվում է, որ անցած տարում ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն աշխատել են ազգային տրանսպորտային ենթակառուցվածքի հատվածների զարգացման, լոգիստիկ ծառայությունների ստեղծման և գործընկերների հետ տրանսպորտային միջանցքների զարգացման վերաբերյալ միջազգային պայմանագրերի ու հուշագրերի կնքման ուղղությամբ։
«2023 թվականին «հնգյակի» երկրները չեն նվազեցրել տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման տեմպերը և կարողացել են ոչ միայն հաղթահարել առաջացող դժվարությունները, այլև իրականացնել մի շարք լայնածավալ տրանսպորտային նախագծեր», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։Տրանսպորտալոգիստիկ կապերի տարբերակման շրջանակներում զարգացման նոր խթան են ստացել «Հյուսիս-Հարավ» միջանցքները և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։
2023 թվականին Միջկառավարական խորհրդի որոշմամբ տրանսպորտի ոլորտի առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկը լրացվել է Ղրղզստանի և Ղազախստանի նոր նախագծերով։ Այժմ ցանկում ներառված է ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների կառուցման և վերակառուցման մասին 11 խոշոր նախագիծ։
ԵԱՏՄ շրջանակներում տարանցիկ ներուժի իրագործման և զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքը համակարգման նպատակով ընդունվել է Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլան։
Հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի հետ տրանսպորտի ոլորտում միջազգային համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Հայաստանի առաջարկով զեկույցը ներառել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կոչված է բարենպաստ պայմաններ ստեղծել բոլոր շահագրգիռ երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար, բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը։