Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել ազատ առևտրի համաձայնագրերով Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրներից ներմուծվող ապրանքների ծագման փաստաթղթային հաստատման ընթացակարգի հետ կապված պարզեցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին։
Խոսքը սակագնային արտոնություններ ստանալու համար ապրանքների ծագման հավաստագրի պատճենի օգտագործման մասին է (հետագա վեց ամսվա ընթացքում նման փաստաթղթի բնօրինակը պարտադիր ներկայացնելու պայմանով): Համապատասխան հնարավորությունը նախատեսված է Հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի N 85 որոշմամբ։
«Որոշումն ուղղված է մաքսային մարմիններին հավաստագրերի ներկայացման ընթացիկ ձևաչափի պահպանմանը, որոնց օգտագործման առավելությունները նշում են ինչպես գործարար համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ կարգավորիչները», — պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և կկիրառվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
Տեղեկանք
ԵՏՀ խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի N 85 որոշման համաձայն՝ սակագնային արտոնություններ ստանալու համար ապրանքների ծագման հավաստագրերի պատճեններն օգտագործելու հնարավորության գործողության ժամկետը սահմանափակվել է 2023 թվականի դեկտեմբերի 31-ով։