Նորություններ

09.12.2022 (Обновлено: 14.12.2022 16:13)

ԵԱՏՄ ծառայությունների միասնական շուկան ընդլայնվում է

2023 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի ձևաչափում կընդգրկվի ծառայությունների ևս 14 հատված, որոնց թվում են՝ օդերևութաբանական, կենցաղային և այլ օժանդակ ծառայություններ։

Ծառայությունների միասնական շուկայի (ԾՄՇ) ձևավորումը նպաստում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մրցունակության բարձրացմանը, սպառողների համար գների ու սակագների նվազեցմանը, թույլտվությունները կրկին ստանալու և իրավաբանական անձի հիմնադրման անհրաժեշտությամբ պայմանավորված ծառայություն մատուցողների ծախսերի կրճատմանը, անձնակազմի որակավորման և իրավաբանական անձի պահպանման ծախսերի հաստատմանը:

2015 թվականից ի վեր ծառայությունների 128 հատված արդեն աստիճանաբար անցել ԾՄՇ ձևաչափին, նրանց թվում են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են շինարարական և զբոսաշրջային ծառայությունները և շատ այլ ուղղություններ:

Տեղեկանք

Ծառայությունների միասնական շուկան ծառայությունների կոնկրետ հատվածի այն վիճակն է, երբ կողմերը չեն կիրառում խտրական, քանակական և այլ սահմանափակումներ, ճանաչվում են թույլտվությունները և որակավորումները և ապահովվում Միության ամբողջ տարածքում ծառայություն մատուցելու հնարավորությունը՝ առանց իրավաբանական անձի ձևով լրացուցիչ հիմնադրման: