Նորություններ

23.05.2023 (Обновлено: 25.05.2023 09:35)

ԵՏՀ-2023. «Քովիդի դասերը՝ հայացք դեպի ապագա»

Եվրասիական տնտեսական միության պետությունների փոխգործակցությունը շրջապապի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների տարածմանը հակազդելու ուղղությամբ, ԵԱՏՄ-ի փորձը համավարակային սպառնալիքների հաղթահարման գործում, COVID-19-ի դեմ համատեղ պայքարի դասերը, համավարակի ազդեցությունը գլոբալ և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների վրա, գիտականորեն հիմնավորված հայացքը դեպի ապագա, ինչպես նաև ժամանակակից պայմաններում դեղամիջոցների և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաների առանձնահատկությունները կքննարկեն «Քովիդի դասերը՝ հայացք դեպի ապագա» նստաշրջանի մասնակիցները մայիսի 24-ից 25-ը Մոսկվայում կայանալիք 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում: Համաժողովի օպերատորը Ռոսկոնգրես հիմնադրամն է:

COVID-19 կորոնավիրուսային վարակի համավարակը ընդգծել է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մեծ կարևորությունը, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների տարածմանը ժամանակին արձագանքելը ինչպես յուրաքանչյուր անդամ պետության, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում։

Բացի այդ, ստեղծված իրավիճակը փորձություն էր անդամ պետությունների տնտեսությունների համար, այն պահանջել է գործարկել ողջ ունեցած ռեսուրսային ներուժը և սահմանել գործունեության գերակա ուղղությունները մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար։

ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների տարբեր մակարդակների միջոլորտային փոխգործակցությունը թույլ է տվել մշակել մի շարք միջոցառումներ՝ ուղղված բնակչության առողջության պաշտպանությանը, տնտեսության և բիզնեսի համար հետևանքները նվազագույնի հասցնելուն, բնակչության զբաղվածության պահպանմանը, ինչպես նաև ձևավորել առաջացած կենսաբանական սպառնալիքին ժամանակին արձագանքման միջոցառումների իրականացման, սանիտարահամաճարակային բարեկեցության պահպանման և մակրոտնտեսական կայունության ապահովման համակարգված մոտեցում:

Ակնկալվում է, որ նստաշրջանում այս հարցերի քննարկմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի «Պատվաստումների օգնությամբ կանխարգելվող հիվանդությունները և իմունիզացիան» ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Սիդարտա Դատան, Բելառուսի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոն, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ Բուբուժան Արիկբաևան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովը, Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների տնօրինության տնօրեն Ալեքսանդր Պետրովը, Ռոսպոտրեբնադզորի «Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» գիտության դաշնային բյուջետային հիմնարկի կլինիկավերլուծական աշխատանքի գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ԳՀԻ տնօրեն Արեգ Թոթոլյանը, ԵԱՏՄ Դեղագործական արտադրողների ընկերակցության վարչության նախագահ Ալեքսեյ Կեդրինը։

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը համընկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և դիտորդ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ։ Միջոցառումներն անցկացվում են 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում: Համաժողովի նպատակն է եվրասիական տարածքում կոոպերացիոն կապերի կատարելագործումը: