Նորություններ

01.06.2022

ԵՏՀ-ը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական վարչակազմն ընդլայնում են համագործակցությունը ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտում

«Տեխնիկական կարգավորման մեխանիզմներն օգնում են ապահովել ապրանքների տեղաշարժի ազատությունը և նվազեցնել առևտրի տեխնիկական արգելքները, ինչը կնպաստի նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև փոխգործակցության նոր փուլի անցմանը», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Տիմուր Նուրաշևը տեսակամուրջի ձևաչափով Ստանդարտացման և համապատասխանության գնահատման հարցերով Շուկայի կարգավորման պետական ​​վարչակազմի (SAMR) ներկայացուցիչների հետ երկկողմ հանդիպմանը։

«Մեզ համար մեծ նշանակություն ունի այդ ոլորտներում Եվրասիական տնտեսական միությունից դուրս արտաքին առևտրային գործընկերների հետ փոխգործակցության ապահովումը։ Դա թույլ է տալիս ոչ միայն գնահատել արտադրանքին և դրա գնահատման ընթացակարգին միջազգային պահանջներին համապատասխան ներկայացվող պահանջների մակարդակը, այլ նաև նպաստում է առևտրում ավելորդ տեխնիկական արգելքների վերացմանը», – ընդգծել է Տիմուր Նուրաշևը։

Մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի կողմից ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտում իրականացվող քաղաքականության վերաբերյա, ինչպես նաև SAMR-ի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով՝ այս ոլորտում կնքված համաձայնագրերի օրինակով տեխնիկական արգելքնենրը վերացնելու նպատակով ՉԺՀ-ում կիրառվող գործնական մեխանիզմների վերաբերյալ:

Կողմերը պայմանավորվել են նման աշխատանքային հանդիպումներ անցկացնել համակարգված հիմունքներով և պլանավորել են հաջորդ հանդիպմանը քննարկել տրանսպորտային միջոցների և քիմիական արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների սահմանման և ԵԱՏՄ ու Չինաստանի շուկայում դրանց շրջանառության հետ կապված հարցեր։

SAMR-ի միջազգային համագործակցության վարչության գլխավոր տնօրեն Սե Ցզյունը ընդգծել է ստանդարտացման, համապատասխանության գնահատման, արտադրանքի անվտանգության վերահսկման համակարգերի և այլ ոլորտների հետ կապված հարցերի շուրջ ԵՏՀ-ի հետ երկխոսությունը շարունակելու շահագրգռվածությունը։

Տեղեկանք

Շուկայի կարգավորման պետական ​​վարչակազմը (SAMR) շուկայի կարգավորող մարմին է, որն ունի լայն լիազորություններ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են.

– սննդամթերքի անվտանգությունը,

– արդար շուկայական մրցակցությունը,

– մենաշնորհների գործունեությունը,

– շուկայի սուբյեկտների գրանցումը,

– արդյունաբերական անվտանգությունը,

– ստանդարտացումը,

– չափագիտությունը,

– փորձարկումները, ստուգումները, համապատասխանության գնահատումը,

– պետական վերահսկողությունը,

– որակի վերահսկողությունը, որակի ազգային ենթակառուցվածքի ձևավորումը։