Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի հարթակում կայացած Միջազգային գիտագործնական խորհրդաժողովի շրջանակներում ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի նախագահությամբ տեղի է ունեցել թվային շուկաների և էլեկտրոնային հարթակների գործունեության հետազոտման ընթացքում կիրառվող ընդհանուր մոտեցումների ձևավորման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ աշխատանքների համալիր քննարկումը:
«Թվային շուկաները ԵԱՏՄ տարածքում. հետազոտությունների, հակամենաշնորհային կարգավորման և իրավական ապահովման արդի հարցեր» խորհրդաժողովը միավորել է Միության պետությունների հակամենաշնորհային մարմինների, փորձագիտական համայնքի, մարկետփլեյսերի և տեխնոլոգիական ընկերությունների («Յանդեքս», Ozon, Wildberries, «Կուպեր») ներկայացուցիչների, ԵԱՏՄ բոլոր երկրների գիտաշխատողների և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների, գործող իրավաբանների։
Համաժողովի աշխատանքները բացել են Մաքսիմ Երմոլովիչը և ՄՊՀ նորարարական գիտատեխնոլոգիական զարգացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Վիկտոր Վայպանը։
Ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, «թվային հարթակների զարգացումը և այդ գործընթացներին ԵԱՏՄ երկրների քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ենթադրում է ամբողջ Միության մասշտաբով նրանց գործունեության համար մրցակցային պայմանների ստեղծմանն ուղղված մեր գործողությունների անհրաժեշտություն»:
Ռուսաստանի պետքարտուղար, Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Պուզիրևսկին ներկայացրել է Ռուսաստանում թվային շուկաների հակամենաշնորհային կարգավորման հարցեր։ Երկրների համապատասխան ոլորտային փորձը ներկայացրել են Հայաստանի, Բելառուսի և Ուզբեկստանի լիազոր մարմինների ներկայացուցիչները։
ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչությունը ներկայացրել է զեկույց, որում ամփոփված է երկրների փորձը թվային շուկաների հետազոտության մեթոդաբանական մոտեցումների, նորմատիվ կարգավորման և իրավակիրառության ոլորտներում:
Թեմատիկ նստաշրջանների շրջանակներում քննարկվել են թվային շուկաներում մրցակցության վիճակի գնահատման, պրոֆիլային մոդելային և նորմատիվ իրավական ակտերի մշակման հարցերն են, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում թվային (էլեկտրոնային) հարթակների օգտագործմամբ տնտեսավարող սուբյեկտների վարքագծի տարածված պրակտիկաները և հակամենաշնորհային արձագանքման համապատասխան միջոցները։
Խորհրդաժողովի մասնակիցները նշել են Միության անդրսահմանային շուկայում թվային հարթակների գործունեության կարգավորման ուղղությամբ ներդաշնակեցված մոտեցումների աստիճանական մշակման անհրաժեշտությունը։