Նորություններ

04.04.2024

ԵՏՀ-ն և Ռուսաստանի և Բելառուսի ԱԱՊ-ները քննարկել են ԵԱՏՄ-ում կոոպերացիային և ներմուծման փոխարինմանն աջակցելու հարցերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը մասնակցել է Մոսկվայի տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ. կոնկրետ առաջադրանքներ ընդհանուր ապագայի ամրապնդման համար» նստաշրջանի աշխատանքներին։

Նստաշրջանի շրջանակներում Նիկոլայ Ռոգոժնիկը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիային և ներմուծման փոխարինմանն աջակցելու մեխանիզմների և գործիքների ներդրումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել ԵՏՀ հարթակում գործող Արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում ներմուծումը փոխարինող կոոպերացիոն արտադրական շղթաների կառուցմանն օժանդակությանը: