Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ-ն ապահովել է սպիտակ թիթեղից պատրաստված կափարիչների վերաբերյալ պաշտոնական մաքսային վիճակագրության տվյալների հետագծման հնարավորություն
ԵՏՀ-ն ապահովել է սպիտակ թիթեղից պատրաստված կափարիչների վերաբերյալ պաշտոնական մաքսային վիճակագրության տվյալների հետագծման հնարավորություն
16.07.2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում սպիտակ թիթեղից, պտուտակավոր կամ գլանման համար նախատեսված եզրով կափարիչների համար առանձին ստորաենթադիրք հատկացնելու մասին՝ առանց ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության։
Ներկայումս դիտարկվող արտադրանքը ներառված է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8309 90 900 0 "Այլ" ստորաենթադիրքում՝ ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված փաթեթավորման այլ պարագաների հետ միասին:
Առանձին ստորաենթադիրքում սպիտակ թիթեղից կափարիչների առանձնացումը թույլ կտա արտաքին առևտրի ծավալի դինամիկայի մշտադիտարկում իրականացնել հետագայում այդ ապրանքի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխման նպատակահարմարության հարցը քննարկելու համար, նշել են ԵՏՀ առևտրային բլոկում։