Նորություններ

10.06.2022 (Обновлено: 12.07.2022 13:38)

ԵՏՀ-ն Իրանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային ոլորտում համագործակցության արդիական հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր գրասենյակում հունիսի 9-ին տեղի է ունեցել ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքների վարչության տնօրեն Դանիյար Իմանալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջազգային համագործակցության վարչության գլխավոր տնօրեն Հոսեյն Քահքիի և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Իրաջ Զարեյի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ կապված Միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման իրականացման վերաբերյայլ՝ Տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության նախագծի շուրջ բանակցությունների առաջին փուլի կազմակերպման և անցկացման հետ՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրին համապատասխան։

«Մենք տեսնում ենք թե՛ իրանական կողմի, թե՛ Միության բոլոր պետությունների շահագրգռվածությունը բանակցային գործընթացի արագ ավարտի և արձանագրության ստորագրման մեջ։ Առկա ձևաչափով բանակցությունների առաջին փուլի անցկացումը թույլ կտա քննարկել և համաձայնեցնել տեղեկատվության փոխանակման իրականացման բոլոր հիմնական հայեցակետերը և ամրագրել ձեռք բերված պայմանավորվածությունները, որպեսզի ուղղակիորեն անցնել տեխնիկական հարցերի ուսումնասիրությանը», – ընդգծել է Դանիյար Իմանալիևը իրանցի գործընկերների հետ զրույցում։

Նա նաև նշել է, որ Տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքումը և հետագա գործնական կիրառումը կնպաստի մաքսային գործառնությունների արագացմանը, ապրանքների հայտարարագրման հուսալիության և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, օրենսդրության նորմերի խախտումների բացահայտմանը, զսպմանը և կանխմանը և, ի վերջո, երկրների և դրանց մաքսային ծառայությունների միջև վստահության բարձրացմանը։

Հոսեյն Քահքինն իր հերթին նշել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության և հանձնաժողովի մաքսային բլոկի միջև ձևավորված երկխոսության կառուցողականությունը ժամանակավոր համաձայնագրի իրականացման շրջանակներում և վստահություն է հայտնել փոխգործակցության հետագա ամրապնդման և զարգացման հարցում:

Դանիյար Իմանալիևը հատկապես նշել է անդամ պետությունների և Իրանի միջև առևտրի առաջընթացը, որին առաջին հերթին նպաստել է ժամանակավոր համաձայնագրի կնքումը, ինչպես նաև շեշտել է ժամանակակից պայմաններում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը։ Իրանցի գործընկերներին նա տեղեկացրել է նաև Հանձնաժողովի նոր նախագծերի և մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման ընթացքի մասին։

«Միության պետությունների ռազմավարական փաստաթղթերը նախատեսում են թվային տեխնոլոգիաների համատարած ներդրում մաքսային գործառնություններում և մաքսային հսկողության մեջ», – ասել է Դանիյար Իմանալիևը։

«Թվային տրանսպորտային միջանցքների ստեղծումը, մաքսային ենթակառուցվածքների արդիականացումը կնպաստի բեռների բավականին ակտիվ և անխափան տեղաշարժի ապահովմանը»:

Հոսեյն Քահքինն իր հերթին հայտարարել է, որ Իրանի մաքսային ծառայությունը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում բոլոր գործընթացների թվայնացմանը՝ միաժամանակ կենտրոնանալով համաշխարհային փորձի և չափանիշների վրա, որոնք ձևավորվում են Համաշխարհային մաքսային կազմակերպության հարթակում։