Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
ԵՏՀ-ն աջակցում է ԵԱՏՄ և Ինդոնեզիայի գործարար համայնքների փոխգործակցությանը
ԵՏՀ-ն աջակցում է ԵԱՏՄ և Ինդոնեզիայի գործարար համայնքների փոխգործակցությանը
26.09.2024
Ինդոնեզիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Ինդոնեզիա – ԵԱՏՄ թվային տեխնոլոգիաների շուրջ երկխոսության շրջանակում ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի պետ Կիրա Դանիլչևան հանդես է եկել Ինդոնեզիայի, ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման հեռանկարների մասին զեկույցով։
«Ապագա համաձայնագիրը սահմանում է մեր երկրների բիզնեսի միջև հեռահաղորդակցության, նորարարությունների, թվային տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի ոլորտներում համագործակցության և կոոպերացիոն կապերի ամրապնդման մեխանիզմներ: Հրավիրում ենք ԵԱՏՄ անդամ պետությունների և Ինդոնեզիայի գործարար համայնքների շահագրգիռ ներկայացուցիչներին մասնակցելու ապագա համատեղ նախաձեռնություններին», — նշել է Կիրա Դանիլչևան։
Երկխոսության նպատակն է նպաստել թվային ընկերությունների միջև կապերի հաստատմանը լուծումների, տեխնոլոգիաների, փորձաքննության փոխանակման և համագործակցության նոր հնարավորությունների ուսումնասիրության համար: Միջոցառմանը մասնակցել են նաև Ինդոնեզիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ընկերություններ, որոնք տրամադրում են իրենց թվային ծառայություններն ու ապրանքները տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահությունը, ֆինանսները, կիբերանվտանգությունը, զբոսաշրջությունը, լոգիստիկան և այլն: