Նորություններ

02.06.2023

ԵՏՀ-ն կատարելագործում է Միության տեխնիկական կանոնակարգերը, համակարգում միջպետական ստանդարտների մշակումը և մշակում շուկայում անասնաբուժական նշանակության մասնագիտացված միջոցների շրջանառության միասնական պահանջներ

Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որն անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ, հանրային քննարկմանը ներկայացնելու համար հավանության են արժանացել Մաքսային միության «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Բարձր արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերում N 2 փոփոխությունների նախագծերը:


ԵՏՀ Կոլեգիայի նիստում քննարկման համար հավանության են արժանացել Մաքսային միության «Փոքրածավալ նավերի անվտանգության մասին» տեխկանոնակարգի N 1 փոփոխությունների և Միության երկու՝ «Քաղաքացիական պաշտպանության և բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» և «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը։

Խորհրդատվական կոմիտեն նաև առաջարկել է ԵՏՀ Կոլեգիայի նիստում քննարկմանը ներկայացնել Անասնաբուժական նշանակության ախտահանող, միջատազերծող և տզաթափող միջոցների շրջանառության կարգավորման կանոնները, որոնք նախատեսում են Միության շուկայում այս տեսակի ապրանքների շրջանառության միասնական պահանջներ և պայմաններ, և ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի N 1 որոշման փոփոխությունների նախագիծը, որն անցումային շրջաններ կսահմանի բժշկական կիրառության և անասնաբուժական դեղամիջոցների մակնշման պահանջների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների կատարման համար: 

Միության պետությունների լիազոր մարմինների առաջարկներով Խորհրդատվական կոմիտեն հաստատել է Եվրասիական տնտեսական միության «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացման շրջանակներում երկրորդ մակարդակի փաստաթղթերի ձևավորման փորձագիտական աշխատանքային խմբի արդիականացված կազմը:

Հանձնաժողովի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքների, այդ թվում՝ Միության տեխկանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման, արդյունքների հիման վրա Միության առանձին տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման արդյունքներով, անդամ պետությունների լիազոր մարմինները լրացուցիչ կմշակեն նման ԳՀԱ արդյունքները Տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներ նախապատրաստելու համար։