Նորություններ

24.06.2022 (Обновлено: 05.07.2022 11:01)

ԵՏՀ-ն ՄՀԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչությունների հետ համատեղ անցկացրել է խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիայի վերաբերյալ սեմինար

Խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիայի (ԽԵԱ ՍԷ) ընթացիկ իրավիճակի հարցերը աշխարհում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության պետություններում, կենդանիների Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ՄՀԲ) պահանջները, որոնց կատարումն անհրաժեշտ է այդ հիվանդության վերաբերյալ երկրի համապատասխան կարգավիճակ ստանալու համար, ինչպես նաև դրա ստացման մեխանիզմը քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄՀԲ-ի Մոսկվայում և Նուր-Սուլթանում տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից՝ ԵԱՏՄ երկրների անասնաբուժական ծառայությունների համար կազմակերպված սեմինարին:

«ԽԵԱ ՍԷ-ի գծով վերահսկելի կամ ցածր ռիսկ ունեցող երկրի կարգավիճակ ստանալու հարցերն արդիական են այսօրվա դրությամբ, քանի որ երկրի մոտ նման կարգավիճակի առկայությունը նրան թույլ է տալիս զգալիորեն ամրապնդել իր արտահանման ներուժը: Միության երկրների համար դա արտահանման բարձրացման կարևոր խնդիրներից մեկն է», – ընդգծել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։

Սեմինարի աշխատանքներին մասնակցել են ՄՀԲ-ի առաջատար փորձագետներ և ԵԱՏՄ պետությունների անասնաբուժության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարներ: Տեղեկություններ են ներկայացվել աշխարհում խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիայի և այդ հիվանդության վերաբերյալ ՄՀԲ-ի կարգավիճակ ստանալու մասին: ԵԱՏՄ երկրների լիազորված մարմինները փոխանակել են աշխատանքային փորձը:

Սեմինարի ընթացքում ստացված տեղեկատվությունն ու գիտելիքները կօգտագործվեն Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող գործող և նոր նորմատիվ ակտերի, մասնավորապես, կենդանիների հիվանդությունների վերաբերյալ երկրի կարգավիճակի մասին ՄՀԲ-ի հավաստագրեր ստանալիս լիազորված մարմինների փոխգործակցության կարգի կատարելագործման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների անասնաբուժական ծառայություններին կօգնեն կազմակերպել և անցկացնել միջոցառումներ՝ հաշվի առնելով ՄՀԲ-ի հանձնարարականները և համաշխարհային փորձը, ԽԵԱ ՍԷ-ի հարուցիչի՝ իրենց պետությունների տարածք մուտք գործելու կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այդ հիվանդության վերաբերյալ ՄՀԲ-ի համապատասխան կարգավիճակի ստացման համար։

Սեմինարն անցկացվել է 2022-2024 թթ. ընթացքում Հանձնաժողովի և ՄՀԲ-ի համատեղ գործունեության ծրագրի իրականացման շրջանակներում:

Տեղեկանք

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (ՄՀԲ) հանդիսանում է միջկառավարական կազմակերպություն, որը պատասխանատու է ամբողջ աշխարհում կենդանիների առողջության համար։ Ճանաչվել է որպես ԱՀԿ-ի ռեֆերենտ կազմակերպություն։

ՄՀԲ-ի հիմնական խնդիրը՝ կենդանիների առողջության և բարեկեցության, անասնաբուժական առողջապահության բարելավումն է։ ՄՀԲ-ին անդամակցում է 182 պետություն, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի երկրները։

Խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա (ԽԵԱ ՍԷ) – քրոնիկ հիվանդություն է երկարատև ինկուբացիոն (թաքնված) ժամանակահատվածով, նրա ախտորոշումը, էպիզոոտիկ իրավիճակի մոնիտորինգը պահանջում են զգալի կազմակերպչական ջանքեր և նյութական ծախսեր: Այդ հիվանդության գրանցումը երկրում կտրուկ սահմանափակում է (ընդհուպ մինչև արգելք) ԽԵԱ-ի սպանդի արդյունքում ստացված տավարի մսի և այլ արտադրանքի Միության այլ երկրներ տեղափոխման, ինչպես նաև երրորդ երկրներ արտահանման հնարավորությունը։

ԵՏՀ Խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի № 79 որոշմամբ հաստատված՝ կենդանիների առանձնապես վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների օջախների կանխարգելման, ախտորոշման, տեղայնացման և վերացման և ռեգիոնալացման և կոմպարտմենտալացման անցկացման ժամանակ ԵԱՏՄ պետությունների փոխգործակցության կարգը նախատեսվում է լրացնել «Կենդանիների հիվանդությունների երկրի կարգավիճակի մասին Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի հավաստագրեր ստանալիս լիազոր մարմինների փոխգործակցությունը» նոր բաժնով, որում կօգտագործվի նաև սեմինարի ընթացքում ստացված տեղեկատվությունը: