Նորություններ

21.02.2022

ԵՏՀ-ը Միության երկրների հետ համատեղ փնտրում է միկրոէլեկտրոնիկայի արտադրության ոլորտում արդյունաբերական համագործակցության նոր ուղիներ

Եվրասիական տնտեսական միության երկրներում միկրոէլեկտրոնիկայի արտադրության ոլորտում համագործակցության զարգացումը փետրվարի 21-ին քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը, ԵԱՏՄ մի շարք պետությունների լիազորված մարմինների ղեկավարները, ինչպես նաև Միության միկրոէլեկտրոնիկա արտադրող և մշակող մոտ հիսուն խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։ Կլոր սեղանը Բելառուսի Հանրապետության Արդյունաբերության նախարարության հետ համատեղ կազմակերպվել է ԵՏՀ արդյունաբերական բլոկի կողմից։

Բանավեճի մասնակիցները քննարկել են Միության միկոէլեկտրոնիկայի ոլորտում արտադրական համալիրի հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև այդ հատվածում համագործակցության ուղղությունները։ 

«Այսօրվա միջոցառումը կազմակերպվել է մեր պետությունների ղեկավարների հանձնարարությամբ՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ԵԱՏՄ-ի միասնական երկարաժամկետ ռազմավարության ստեղծման նկատմամբ հայեցակարգային մոտեցումների քննարկման համար։ Հաշվողական միկրոէլեկտրոնիկայի ազգային արտադրության զարգացման հարցը արդիական է ոչ միայն Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Բառացիորեն վերջերս ԵՄ-ում ընդունվել է օրենք, որով նախատեսվել է երկու անգամ ավելացնել միկրոչիպերի արտադրությունը ԵՄ-ի տարածքում, ինչը խոսում է այն մասին, որ տվյալ տարածաշրջանի բոլոր երկրները կախում ունեն կոմպլեկտավորման տարրերի մատակարարումից, - նշել է Արտակ Քամալյանը։ Այսպիսով, կարծում եմ, որ ԵԱՏՄ պետությունների արտադրական և գիտական ներուժների միավորումը թույլ կտա ոչ միայն բարձրացնել Միության տնտեսական ներուժը, այլև ապահովել և զգալիորեն ամրապնդել արտասահմանյան արտադրանքից ազգային շուկաների անկախությունը։ 
Տեղեկանք 

Միության լիազորված մարմինները կլոր սեղանին ներկայացրել են Բելառուսի արդյունաբերության նախարար Պյոտր Պարխոմչիկը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վասիլի Շպակը, Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը և էկոնոմիկայի փոխնախարար Ռոբերտ Խաչատուրյանը։ 

Միջոցառմանը նաև մասնակցել են Միության միկրոէլեկտրոնիկա արտադրող և մշակող մոտ հիսուն խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։ Դրանցից են. «Ինտեգրալ» ԲԲԸ-ը (Բելառուս), «Պլանար» ԲԲԸ-ը (Բելառուս), «Ռոսատոմ» ՊԿ-ը (Ռուսաստան), «Միկրոն» ԲԸ-ը (Ռուսաստան), «Էլեմենտ» ՊԿ-ը (Ռուսաստան), «ՄՑՍՏ» ԲԸ-ը (Ռուսաստան), ԳՏԿ «Մոդուլ» ԲԸ-ը (Ռուսաստան), «Ս.Մ.Կիրովի անվան գործարան» ԲԸ-ը (Ղազախստան) և մյուսները.