Նորություններ

24.01.2023

ԵՏՀ-ն հստակեցրել է երկաթուղային տրանսպորտի ծախսերի հաշվառման կարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հստակեցրել է երկաթուղով Եվրասիական տնտեսական միություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով տրանսպորտային ծախսերի հաշվառման կարգը։

Սահմանվել է, որ նման ապրանքների համար մաքսային արժեքը պետք է ներառի մինչև Միության մաքսային սահմանը հաշվարկված տրանսպորտային ծախսերը։ 

Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ-ում իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում՝ գործարար համայնքի առաջարկների հիման վրա։ Այն ձեռնարկատերերին և երկաթուղիներին ցանկացած իրավիճակում թույլ կտա միանշանակ որոշել տրանսպորտային ծախսերի չափը, որը պետք է ներառվի ներմուծվող ապրանքների մաքսային արժեքում։

Սա կօգնի վերացնել երկաթուղային տրանսպորտով ապրանքների փոխադրման ծախսերը մաքսային արժեքի մեջ ներառելու հետ կապված վիճելի իրավիճակները։