Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգի ստանդարտների արդիականացված ցանկերը։
Մանկական արտադրանքի լայն անվանացանկի (օրինակ՝ հեծանիվների, մանկական սպասքի, ծծակների, տակդիրների և այլն) արդիականացման շրջանակներում չեղարկված ստանդարտները փոխարինվել են նորերով։ Ներառված է չորս մեթոդիկա, որոնք մշակվել են Հանձնաժողովի կողմից ԳՀԱ շրջանակներում՝ այն ցուցանիշների նկատմամբ, որոնք ապահովված չեն եղել դրանց գնահատման և վերահսկման մեթոդներով (ացետոֆենոնի, E-կապրոլակտամի, բենզապիրենի և տոլուիլենդիիզոցիանատի որոշմամբ): Բացառվել են մի շարք գերատեսչական փաստաթղթեր, որոնց պաշտոնական տեքստերը բացակայում են, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված թափանցիկության սկզբունքի ապահովման նպատակով։
Փոխարինվող ստանդարտները ժամանակավորապես մնացել են ցանկում: Դրանց համար սահմանվել է գործողության ժամկետ անցումային շրջան ապահովելու նպատակով։