Եվրասիական տնտեսական միության «Հեղուկ և գազային ածխաջրածիններ փոխադրող մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը հաստատվել է նոր խմբագրությամբ:
Փոփոխությունները նախապատրաստվել են տեխկանոնակարգի ապացուցողական բազան արդիական պահելու համար՝ հաշվի առնելով Ծրագրով նախատեսված միջպետական ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև ստանդարտների գործող ցանկերում ներառված ստանդարտների կիրառման արդյունքները։
Ծրագրին համապատասխան նախատեսվել է 24 ԳՕՍՏ-ի մշակում, որոնցից 14-ը՝ Ղազախստանի և Ռուսաստանի ազգային ստանդարտների հիման վրա։ 2024-2025 թվականներին նախատեսվում է մշակել տասը, 2025-2026 թվականներին՝ չորս, 2025-2027 թվականներին՝ ինը միջպետական ստանդարտ, ևս մեկ ԳՕՍՏ կարող է մշակվել մինչև 2029 թվականը։