Նորություններ

16.11.2023

ԵՏՀ-ն տեխնիկական կարգավորման միասնական համակարգի կատարելագործման գործում ԵԱՏՄ դատարանի հետ փոխգործակցության մեծ հնարավորություններ է տեսնում

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն նոյեմբերի 16-ին Մինսկում՝ «ԵԱՏՄ դատարանի պրակտիկայի աղդեցությունը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման վրա» միջազգային խորհրդաժողովի լիագումար նիստում՝ ընդհանուր շուկայում ապրանքների շրջանառության ընթացքում ԵԱՏՄ իրավունքի կիրառման գործնական ասպեկտներին նվիրված իր ելույթում:


«Տեխնիկական կարգավորման համակարգ ստեղծելով՝ անհրաժեշտ է մշտական ուշադրություն դարձնել դրա «լրակարգավորմանը», ընթացիկ տնտեսական պայմաններին հարմարեցմանը և Միության անդամ բոլոր պետությունների և շուկայի բոլոր մասնակիցների կողմից այս ոլորտում Միության իրավունքի դրույթների միատեսակ կիրառման ապահովմանը», - ասել է Վիկտոր Նազարենկոն:

Այդ նպատակով, ըստ ԵՏՀ նախարարի, կանոնավոր կերպով պատրաստվում են ԵԱՏՄ մասին պայմանագրի և Միության ակտերի փոփոխություններ՝ ելնելով դրանց դրույթների գործնական կիրառման արդյունքներից։ Այս ճանապարհին Հանձնաժողովը տեսնում է իրավաբանների կողմից խորը մշակում պահանջող համակարգային հարցեր:

Վիկտոր Նազարենկոն այդ հարցերից մեկը համարում է Միության իրավասության ներքո գտնվող ոլորտներում տարբեր տեսակի՝ միասնական, համաձայնեցված, համակարգված քաղաքականությունների միջև ավելի հստակ սահմաններ գծելու անհրաժեշտությունը: Դրա ոչ միանշանակ ըմբռնումը երբեմն հանգեցնում է տեխնիկական կարգավորման և ՍԲՍ միջոցների ոլորտում Միության ակտերի դրույթների կատարելագործման դժվարությունների:

ԵՏՀ նախարարի կարծիքով՝ անդամ պետություններում ավելի մեծ ուշադրության է արժանի նոր պարտադիր պահանջների կիրառման պատշաճ իրականացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, որը պահանջում է ինչպես կազմակերպական, այնպես էլ իրավական մեխանիզմների կիրառում։ Այս աշխատանքը առանցքային է պարտադիր պահանջների միատեսակ և արդյունավետ կիրառման համար: Նույն նպատակին կծառայեն Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պարզաբանման ներկայումս ձևավորվող մոտեցումները:

Վիկտոր Նազարենկոն հատուկ ուշադրություն է դարձրել ոչ անվտանգ արտադրանքից շուկայի պաշտպանության ապահովման մեխանիզմներին։ Նրա խոսքով՝ մշտադիտարկման արդյունքները վկայում են պետական վերահսկողության (հսկողության) ապահովման բացասական միտումների մասին, որն արտահայտվում է, մասնավորապես, հսկիչ պրակտիկայի տարբեր տեսակի պարզեցումներով՝ ընդհուպ մինչև ստուգումների մորատորիումների կամ պետական վերահսկողության (հսկողության) այլ սահմանափակումների կիրառումը։ Դրանից, բնականաբար, օգտվում են շուկայի անբարեխիղճ մասնակիցները:

Վիկտոր Նազարենկոն արտահայտվել է ԵՏՀ-ի և ԵԱՏՄ դատարանի միջև փոխգործակցության խորացման օգտին՝ վստահություն հայտնելով, որ ԵԱՏՄ դատարանի իրավասությունը պահանջված կլինի Միության իրավական բազայի կատարելագործման համար, այդ թվում՝ հաշվի առնելով վեճերի քննության և տեխնիկական կանոնակարգերի պահանջների և ՍԲՍ միջոցների ոլորտի պահանջների պարզաբանումների պատրաստման փորձը։ Ըստ նրա՝ փոխգործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում նախատեսող ուղղություններով համատեղ հետազոտությունների իրականացումը կարգավորման լավագույն պրակտիկաների ներդրման նպատակով: