Այս մասին սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում կայացած Վիճակագրություն արտադրողների և օգտագործողների միջազգային համաժողովում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության տնօրեն Ազամատ Օրոսբաևը։
Ազամատ Օրոսբաևը համաժողովի մասնակիցներին տեղեկացրել է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության վիճակագրության զարգացման մասին։ Մասնավորապես, նա նշել է Հանձնաժողովի և Միության երկրների լիազոր մարմինների համատեղ ջանքերի դրական արդյունքը ԵԱՏՄ-ի մասին պաշտոնական վիճակագրական տեղեկատվության հրապարակումների որակի բարձրացման, ինչպես նաև տվյալների համադրելիության բարձրացման համար Միության վիճակագրության մեթոդաբանական հիմքի ստեղծման և զարգացման գործում։ Նա հատուկ անդրադարձրել ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրության արտադրության մեջ թվային տեխնոլոգիաների կիրառմանը և ԵԱՏՄ Ինտեգրված տեղեկատվական համակարգի վիճակագրության արդիականացված ենթահամակարգին ԵՏՀ-ի անցնելու փաստին։
Բացի այդ, Ազամատ Օրոսբաևն ընդգծել է, որ ԵՏՀ վիճակագրության վարչությունը հաջողությամբ իրականացնում է SDMX միջազգային ստանդարտը վիճակագրական արտադրության բոլոր փուլերում։
Համաժողովի արդյունքները նախատեսվում է օգտագործել վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման և տարածման համար և Ռազմավարություն-2025-ի և ԵԱՏՄ վիճակագրության ոլորտի ինտեգրման զարգացման 2021-2025 թվականների ծրագրի շրջանակներում պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածման եղանակների կատարելագործման համար նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրման հետագա աշխատանքում:
ԵՏՀ ներկայացուցիչները մասնակցել են նաև համաժողովի հարթակում ԱՊՀ անդամ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 67-րդ նիստի անցկացմանը։ Քննարկվել են «Անկախ Պետությունների Համագործակցության վիճակագրության զարգացում» 2024-2025 թվականների նախագծի իրականացման հետ կապված հարցեր, այդ թվում՝ Համագործակցության տարածաշրջանում վիճակագրական մեթոդաբանության համադրելիության ապահովման աշխատանքի ուղղությունները։
Տեղեկանք
Վիճակագրություն արտադրողների և օգտագործողների միջազգային համաժողովը կազմակերպվել է Անկախ Պետությունների Համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեի հովանու ներքո՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել են ազգային վիճակագրական ծառայությունների, իշխանության մարմինների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, ԱՊՀ երկրների փորձագիտական և գործարար համայնքների ներկայացուցիչներ։
Համաժողովը հարթակ է դարձել վիճակագրություն օգտագործողների ժամանակակից կարիքները առավելագույնս լիարժեք բավարարելու նպատակով վիճակագրական արտադրության արդյունավետության բարձրացման հարցերով վիճակագրություն արտադրողների և օգտագործողների միջև երկխոսության համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաժողովին ներկայացնում էին Վիճակագրության վարչության տնօրեն Ազամատ Օրոսբաևը և Վիճակագրության վարչության փոխտնօրեն Իրինա Կանգրոն։
Statistical Data and Metadata eXchange (SDMX)՝ վիճակագրական տվյալների փոխանակման բաց ձևաչափ է, որով աշխատում են ՄԱԿ-ը, ԵԿԲ-ն, Եվրոստատը, ԱՄՀ-ն և այլ միջազգային կազմակերպությունները։ ISO-ի տեսակետից՝ համապատասխանում է ISO 17369:2013 Statistical Data and Metadata Exchange (SDMX) ստանդարտին։